×


«Կյանքը նոր է սկսվում»՝ Նազենի Հովհաննիսյանի խոստովանությունը 35-ամյակին

Նազենի Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհի, հաղորդավարուհին հոբելյանի առթիվ անկեղծ գրառում է կատարել իր «ֆեյսբուքյան» էջում, որն ուղեկցվում է ստորեւ ներկայացված լուսանկարով:


«Ես 35 եմ. ոմանց համար կյանքն ավարտվում է այդտեղ, ինձ համար՝ նոր սկսվում։ Ես սովորեցի սիրել կյանքն ու մարդկանց՝ անկախ իրենց որակից կամ տեսակից, սովորեցի լիարժեք ներել ու բաց թողնել նեղվածությունները՝ անկախ մեղավորությանս կամ մեղքիս չափաբաժնից, սովորեցի ապավինել Աստծուն ու միեւնույն ժամանակ գործել՝ շարժվել, ապրել ինքնուրույն։ Դրա համար պահանջվեց 35 տարի. ոմանց համար մի ամբողջ կյանք, ոմանց համար էլ՝ հազիվ կյանքի տարրական օրենքները հասկանալու կարճ մի ժամանակահատված։

35 կամ 53՝ շատ տարբեր չեն, եթե... միշտ կարելի է թռչել, եթե իրոք ուզում ես, ու կարելի է նայել աստղերին՝ առանց պատճառի։ Այս նկարը տիպիկ է. կարեւոր է, որ գոնե մեկն այս կյանքում քեզ ձեռք մեկնի. քույրդ, երեխան, ծնողդ, թե որեւէ անծանոթ, հաղորդություն տվող հոգեւորականը կամ փողոցի պատահական անցորդը, կարեւոր է, որ մեկը ձեռք մեկնի, այդ դեպքում դու կսանձես աստղերն ու կճախրես՝ չվախենալով անկումից։ Առջեւում լեռներն են՝ հաստատուն ու իմաստուն, վերեւում՝ երկինքն է՝ կապույտ ու հուսատու, ներքեւում՝ դարպասին, կամ վերեւում՝ աստղերն են, ձեռքս պինդ բռնած փոքրիկն առավել ուժեղ է, քան մարդկության թշնամանքը միմյանց նկատմամբ։ Սերն ուժեղ է։ Հավատքը զորեղ։

35- ը տիեզերքում անիմաստ թիվ է, իսկ մենք սահմանել ենք տարիները՝ մեզ կաղապարելու համար։ Կյանքը չափազանց գեղեցիկ է տարիներով մանրանալու համար): Ես աստղերով եմ հաշվում վաղուց... Դժվարությունները տվեք քամուն, իսկ ինքներդ ձեռք մեկնեք կամ բռնեք մեկի մեկնած ձեռքը... ճախրանքի հաճույք է կյանքը. երկուսով ճախրանքի։
Նազենի Հովհաննիսյան. ծնված 1982- ի հուլիսի 18- ին՝ անհայտ ժամի»,-գրել է նա:

BRAVO.am
Լուսանկարը՝ Նազենի Հովհաննիսյանի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW