«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունն օրերս նշել է Հայաստանում իր գործունեության 20-ամյակը: Այդ կապակցությամբ Ընկերությունը տոնական երեկո էր կազմակերպել, որին հրավիրված էին գործընկերներ, աշխատակիցներ, հաճախորդներ, դիվանագիտական առաքելությունների, գործադիրի, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ այլ մասնաճյուղերի ղեկավարներ: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերութունն աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի մասնաճյուղն է, որը նաեւ Հայաստանում կոկա-կոլա ըմպելիքների միակ լիազորված շշալցնողն է: Մայիսի 10-ին կայացած միջոցառմանն ամփոփվեցին 20-ամյա գործունեության արդյունքներն ու նվաճումները:
Այս տարիների ընթացքում ընկերությունն ավելի քան 21.5 մլրդ դրամի ներդրում է արել՝ նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը: Ընկերությունում ավելի քան 300 մասնագետ է աշխատում, 11.000-ից ավելի կորպորատիվ հաճախորդներն էլ օգնում են արտադրանքն արագ հասցնել սպառողին: Ինչպես միջոցառման ընթացքում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան, Ընկերության հարստությունն իրենց կադրերն են:
«Մենք աշխատանքի ենք վերցնում բուհերի շրջանավարտների, ուղարկում նրանց արտասահման` սովորելու ու լավագույն փորձը Հայաստան բերելու»:
Երեկոյի մեկնարկին զովացուցիչների ստեղծման պատմությունն ու հետագա զարգացումը ցուցադրող ավազե անիմացիոն շոու է ցուցադրվել: Դրան երաժշտական ծրագիր է հաջորդել, որի ընթացքում ելույթ են ունեցել երեկոյի հատուկ հյուրեր «Մալխաս» բենդն ու Վահագն Հայրապետյանը:
Միջոցառման հյուրերից էր նաեւ «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսը, որը, անդրադառնալով Խմբում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գործունեությանը, նշել է Ընկերության՝ ընտանիքի կարեւոր անդամ լինելը:
«Հայաստանյան մեր թիմի մասնագետների շնորհիվ` երկու տասնամյակ գործող Ընկերության արտադրած ըմպելիքներն առանձնանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող որակով»,- ասել է Սանդերսը:
Միջոցառմանը ներկա Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն Ընկերությանը պարգեւատրել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների ոսկե մեդալով` ընդգծելով, որ իր ղեկավարած միության մոնիթորինգային խումբն ուսումնասիրել է շուկան ու ոլորտը եւ առանձնացրել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի աշխատանքը բնական ռեսուրնսրերի վերարտադրության, էներգիայի խնայման, տեղական համայնքների զարգացման ու բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատման ուղղությամբ իրականացրած աշխատանքն ու արդյունքները:
«1996-ին ամերիկյան այս բրենդի մուտքը հայկական շուկա բարձրացրեց որակի ստանդարտների, սպասարկման, շուկայում աշխատելու, օրինական դաշտում աշխատելու, ինչպես նաեւ սոցիալական պատասխանատվության սանդղակը»,- նշել է Ղազարյանը:
Ընկերությունը 2002-2005թթ. ղեկավավարած Կոնստանտինոս Սպանուդիսի խոսքով, Հայաստանից իր մեկնելուց հետո երկիրը շատ է փոխվել, իսկ բիզնեսը՝ զարգացել. «Մեր բիզնեսը Հայաստանում ծաղկել է երկրին զուգահեռ»:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն մոտ 8 տարի ղեկավարած Գագիկ Դանիելյանի խոսքով, ընկերության հաջողության գրավականն այն է, որ 20 տարվա ընթացքում կարողացել են հասնել գործընկերների հետ փոխշահավետ գործակցության՝ նպաստելով միմյանց բիզնեսի զարգացմանը:
«Գործընկերների հետ մեր աշխատանքն ի սկզբանե միտված էր երկարատեւ գործակցության: Այսօր ունենք գործընկերներ, որոնց հետ արդեն գրեթե 20 տարի աշխատում ենք»:
Միջոցառմանը մասնակցել են եւ ելույթ ունեցել նաեւ Հայաստանում Հունաստանի ու ԱՄՆ դեսպանները, որոնք ողջունել են ընկերության 20 տարվա նվաճումներն ու նորանոր հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում: Համերգային ծրագրով ուղեկցվող երեկոն ավարտվել է տոնական տորթը կտրելու արարողությամբ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: