×


«Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի»

«Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի»

Պրեմիերա Դրամատիկականի բեմում : ) Ֆրանսիական կրքոտ կիրակնօրյա մի պատմություն երեկ երեւանյան թատրոնի բեմում էր: ): Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» ներկայացման պրեմիերան: Ծննդով իտալացի, ֆրանսաբնակ Մարկ Կամուլետտիի պիեսի հիման վրա ներկայացումը բեմադրել է Արմեն Բարսեղյանը, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Լուիզա Ղամբարյանը, Արտաշես Մխիթարյանը, Անժելա Սարգսյանը, Բաբկեն Չոբանյանը եւ Լուսինե Վարդանյանը: Luiza Ghambaryan & Artashes Mkhitaryan Երկու մասից բաղկացած ներկայացումը ռոմանտիկ մի պատմություն է, որը խճճել է  չորս երիտասարդի.  նրանք հայտնվել են սիրո հորձանուտում և չեն կարողանում կողմնորոշվել իրենց զգացմունքներում: Այս ամենի լուռ վկան է Լուիզա Ղամբարյանի մարմնավորած սպասուհու կերպարը` Աննան, ով հայտնվել է այս սիրային խառնաշփոթի կենտրոնում: Ամուսինը սիրուհուն բերում է  իր տուն, իսկ կինը` սիրեկանին... Երիտասարդները տեղյակ չեն մեկը մյուսից. դրության հարթողը սպասուհին է, միակը, ով տեղյակ է ամեն ինչից: Ներկայացումը  հագեցած է հումորով, պարով, դինամիկ և ուրախ տեսարաններով: Bravo.am-ի հետ զրույցում «Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» ներկայացման բեմադրիչ Արմեն Բարսեղյանն ասաց, որ պիեսի հեղինակն իրենց անծանոթ է. «Ինտերնետի շնորհիվ գտանք այս լավ գործը: Սա սիրային կատակերգություն է` համեմված կատակերգության բոլոր համեմունքներով: Մենք գիտեն սիրային եռյակի մասին, բայց այստեղ քառյակ է  եւ կա մի կենտրոնական կերպար` աղախին Աննան, ով տեղյակ է ամեն ինչից...»: «Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» Բեմադրիչը նշեց, որ ներկայացման մեջ հանդես է գալիս թատրոնի` երիտասարդից դեպի միջինը գնացող սերունդը. “Ուրախ եմ, որ այս անգամ աշխատել եմ երիտասարդների հետ: Կարծում եմ` մեր ներկայացումը հանդիսատեսին ժպիտ կբերի, իսկ այն նախատեսված է ե՛ւ երիտասարդների, ե՛ւ մեծահասակների համար»: Ներկայացման գլխավոր` աղախին Աննայի դերում, ինչպես նշվեց,  հանդես է գալիս Լուիզա Ղամբարյանը, ով շատ հետաքրքիր է համարում ներկայացման ձեւաչափն ու կերպարները: Իսկ Լուսինե Վարդանյանը, ով հանդես է գալիս Բրիջիտի` սիրուհու դերում, մեզ հետ զրույցում ներկայացրեց  իր կերպարը. «Մի օրիորդ, ով  երազում է ամուսնանալ, բայց իր ճանապարհին միշտ ամուսնացած տղամարդկանց է հանդիպում, ովքեր խաբում են իրեն` ասելով, թե ամուսնացած չեն... Շատ հետաքրքիր կատակերգություն է:)»: Ամուսնու` Բեռնարի դերում հանդես եկող Արտաշես Մխիթարյանն էլ ասաց, որ դրական կերպար է իրեն բաժին ընկել. «Ուրախ  ֆրանսիացի, ով նաեւ արկածախնդիր է: )»: Արտաշեսը նշեց, որ այլ կոմեդիաներում էլ է հանդես եկել, բայց սա տարբերվում է. «Ընդհանրապես, կոմեդիա ժանրում խաղալը բարդ է, բայց` հետաքրքիր, սա սիրային կոմեդիա է, իրավիճակային` համեմված երաժշտական ու պարային տարրերով, կարծում եմ, որ դուր կգա հանդիսատեսին: )»: Ներկայացումը կլինի նաեւ  մայիսի 21-ին և 29-ին:  «Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի»-ն  Արմեն Բարսեղյանի` դրամատիկական թատրոնում  բեմադրած երրորդ կատակերգությունն է: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW