×


«Մանկական Եվրատեսիլ 2010»

«Մանկական Եվրատեսիլ 2010»

Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը կհնչի Մինսկում  :) Արդեն մի քանի օր է` Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից ականատես ենք լինում «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հայաստանյան նախընտրական փուլին: Իսկ երեկ` եզրափակչի ժամանակ, պարզ դարձավ հաղթող մասնակցի անունը` Վլադիմիր Արզումանյան: Թե ինչ էր կատարվում բեմում, կարծում եմ, պարզ էր եթերից, իսկ մրցույթի կանոնները` Bravo.am-ից: Այժմ ներկայացնում ենք այն, ինչ տեսնում էինք բեմից այն կողմ: Vladimir Arzumanyan Երբ մրցույթը վերածվում է տոնի :) Երեկ Հանրային հեռուստատեսության ոչ միայն եթերում, այլեւ տաղավարներում ու հանդերձասենյակներում էր տոն: Բոլոր մասնակիցներն ուրախ երգում էին, լուսանկարվում ու սենյակից սենյակ վազում: Ոմանց մոտ այդ ամենի հետ մեկտեղ հաղթելու թրթիռ կար, ոմանք էլ մոռացել էին իրենց մասնակցության մասին ու անհամբեր սպասում էին, թե երբ են լսելու իրենց ընկերոջ անունը: Անգամ հանդիսատեսն էր նկատել մասնակիցների անսահման սերը միմյանց նկատմամբ. «Այսօր երեխաները ցույց տվեցին, թե ինչպիսին պետք է լինել մրցույթի ժամանակ: Թող մեծերն էլ նրանցից օրինակ վերցնեն: Վաղն ամբողջ Հանրապետությունը Վովայի մասին միայն լավը կխոսի ու երգն ուրախությամբ կլսի: Նա մեր ապագա Ժո Դասենն է:)»,- ասաց կոմպոզիտոր, մանկագիր Մարինան: Vladimir Arzumanyan Փոքրիկ մասնակիցները պրոֆեսիոնալների աչքերում :) Մենք զրուցեցինք նաեւ մասնակիցներին ողջունելու եկած Սոֆի Մխեյանի հետ, ով, ինչպես տեսաք, հանդես եկավ պրեմիերայով` «Ճանաչիր» երգով: «Որոշեցի առաջին անգամ այն կատարել այսօր, երեխաների համար: Երգի մեջ կա մաքրություն, եթե երեխաներն ընդունեցին, ապա այն «դատապարտված է» հաջողության»,- Bravo.am-ի հետ զրույցում ասաց Սոֆին: Երգչուհին երեխաներին հավատացնում է, որ պետք չէ հուսահատվել. «Եթե ձեզ մոտ չստացվի, չտխրեք: Լավագույնները ժամանակի ընթացքում միշտ էլ ի հայտ են գալիս:): Որեւէ մեկին չեմ կարող առանձնացնել. ոչ բոլորին եմ հասցրել լսել... գիտեմ , որ շատ լուրջ մասնակիցներ կան` Ռազմիկն ու ընկերները, Վովան` շատ տաղանդավոր մի տղա, DoReMe-ն, արեւիկցիները եւ այլն... բոլորն էլ շատ լավն են:)»: Vladimir Arzumanyan Քրիստինե Պեպելյանն էլ դժվարացավ խոսել իր նախընտրած մասնակցի մասին` ասելով, որ նմանատիպ միջոցառումների ժամանակ դժվար է կողմնորոշվել. «Երեխաների դեպքում լավագույնը որոշելը բարդ է: Ինձ թվում է` այստեղ կարեւորը գույներն են եւ ռիթմը: Սա հիանալի տոն էր, որի մասնակիցը դարձանք բոլորս:)»: Արսեն Գրիգորյանն էլ էր տոնի կարեւոր մասնակիցներից մեկը. համերգի ընթացքում, հատկապես Վովայի հաղթանակի ժամանակ, փոքրիկին հավասար երգում էր եւ բրավո-ներ (Bravo.am:)) կանչում: Մեզ հետ զրույցում Արսենն առանձնացրեց իր ֆավորիտների հնգյակին. «Վռում-Վռում, DoReMe, Մերի եւ Լիդուշիկ, Ռազմիկը եւ ընկերները, Վովա»: Արսենն ամենքին յուրովի է ընդունում. «Նրանցից յուրաքանչյուրի մասնակցության դեպքում  ես ուրախ կլինեմ: Վովոչկան շատ արտիստիկ ա, գժություն ա, Ռազմիկենք իրենց տեսակի մեջ են լավը, Վռում-Վռումը իր բառերով, DoReMe-ին իր կրեատիվության մեջ, Լիդուշիկենք վառ գույներով ...»: Arsen Grigoryan Լիլիթ Հովհաննիսյանն էլ ասաց, որ դժվարանում է որեւէ մեկին առանձնացնել. «Երբ նայում եմ երեխաներին, մի տեսակ հուզվում եմ, որովհետեւ բոլորն էլ շատ լավն են»: :) Փոքրիկ սիրահարը Հայաստանն առաջին տեղում է տեսնում :) «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի Հայաստանի ներկայացուցիչը Bravo.am-ին ասաց, որ ամեն ինչ կանի առաջին տեղը գրավելու համար. «Հայաստանը պետք է առաջինը լինի»: Երգի մասին խոսելով` Վովան ասում է, որ սիրել է մի աղջկա, նրա մասին երգ գրել ու որոշել մասնակցել «Եվրատեսիլին», իսկ սիրո մասին արդեն մոռացել է. «Չէ, հիմա չեմ սիրում նրան:)...»: Մեր զրուցակիցը նշեց, որ երգել սկսել է 2 տարեկանից, ապա հանդես եկել տարբեր բեմերում, իսկ այս տարի, մասնակցելով «Մանկական Նոր Ալիք»-ին, զբաղեցրել է երրորդ տեղը. «Ինձ շատ օգնեց «Նոր Ալիք»-ը, երբ Արտեկում բեմ դուրս եկա:)»: Մեր այն հարցին, թե իրենից բացի ու՞մ էր ցանկանում տեսնել հաղթողի դերում, Վլադիմիրը պատասխանեց. «Բոլորն էլ շատ լավն են իմ համար... DoReMe-ին, որովհետեւ քույրերս են»: Vladimir Arzumanyan Ի դեպ, նախքան քվեարկության ավարտը Նադեժդա Սարգսյանը եւս մեզ մոտ անկեղծացավ. «Եթե Վովկան կամ DoReMe-ին չհաղթի, ես «կգժվեմ»:)»: Լսելով Վովայի անունը` տիկին Նադեժդան անչափ ուրախացավ::) «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանն էլ ասաց, որ Վլադիմիրը շատ պայծառ բալիկ է, ում հետ մեկ ամսվա ընթացքում պետք է լավ աշխատեն, ձայնային տվյալները բերեն այն մակարդակի, որն անհրաժեշտ է «Մանկական Եվրատեսիլ»-ին Մինսկում. «Շոու կդնենք,  գուցե գործիքավորման մեջ էլ փոփոխություն անենք: Վերջնական տարբերակ կտանք արդեն նոյեմբերին»: Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ը կկայանա նոյեմբերի 21-ին Մինսկում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին