×


Ադրբեջանում ձերբակալել են հայկական երգ հնչեցրած դիջեյին

Ադրբեջանում ձերբակալել են դիջեյի, որը հայկական երաժշտություն է միացրել հանգստացողների համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Yenicag-ին:

Ինչպես նշվում է, հուլիսի 21-ին Նաբրան գյուղի «Մալիբու» հանգստի կենտրոնի այցելուները, լսելով հնչող հայկական երգը, այդ մասին հայտնել են իրավապահ մարմիններին:

Բողոքներից հետո դեպքի վայր են եկել ոստիկանները: Նրանք ստիպել են դիջեյին անջատել երաժշտությունը: Վերջինս փորձել է չենթարկվել, ինչի հետեւանքով էլ հայտնվել է ոստիկանական բաժանմունքում:

Դիջեյ Աբդուլ Նագիեւը խոստովանել է, որ երաժշտությունը վերցրել է «Մալիբու»-ի տնօրենի համակարգչից:

Խաչմազի շրջանի դատարանի որոշմամբ՝ նա ձերբակալվել է 10 օրով:

Աղբյուրը՝ Lenta.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին