×


Ադրիանա Գալստյանը մեկնաբանել է սիրելիի մասին լուրը

Լուրեր են շրջանառվում, որ սերիալներից հայտնի Ադրիանա Գալստյանի սիրտն այլեւս զբաղված է, իսկ առիթը համացանցում օրերս տարածված լուսանկարներն են, որտեղ նա մի երիտասարդի ընկերակցությամբ է:

Ադրիանա Գալստյանը


Ըստ խոսակցությունների՝ դերասանուհու ընտրյալը երեւանյան նարգիլե-բարերից մեկի սեփականատեր Վահանն է: Նշենք, որ BRAVO.am-ի հետ զրույցում Ադրիանան ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը:

«Երբ իմ կողքին կլինի այն միակը, ում հետ շարունակելու եմ կյանքիս մնացած մասը, այդ ժամանակ ինքս կբարձրաձայնեմ, մեր լուսանկարներն էլ իմ էջում տեղադրված կլինեն, այլ ոչ թե միջոցառումներ լուսաբանող կայքերում»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW