Շուրջ մեկ տարի է` Ադրիանա Գալստյանը չի նկարահանվում սերիալներում եւ հեռուստատեսային այլ նախագծերում: Դերասանուհին այս շրջանում մասնակցում է միայն լուսանկարահանումների, երբեմն էլ նկարահանվում տեսահոլովակներում: Նոր ֆոտոշարքի առաջին կադրերը նա տրամադրել է BRAVO.am-ին:
«Նախատեսվում էր այլ թեմատիկայով ֆոտոշարք, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Լուսանկարչի հետ որոշեցինք առիթը եւ ազատ օրը բաց չթողնել: Կերպարները ես էի ընտրել: Երկար դադարից հետո պետք էր հետաքրքիր, տարբերվող եւ, ինչո՞ւ չէ, նաեւ սեփական գաղափարները ցուցադրող ֆոտոշարք անել»,- պատմել է նա:
Ադրիանա Գալստյան
Ադրիանան կարծում է՝ իր բնագավառի մարդկանց համար ստեղծագործական դադարներ միշտ էլ պետք են: Համոզված է՝ պետք է կանգ առնել մի պահ, շտկումներ անել, հասկանալ` որն է այս պահին օգտակարը, հաճելին, հետաքրքիրը եւ շարժվել առաջ:
Դերասանուհին խոստովանել է, որ այս լուսանկարահանումն այն եզակիներից էր, երբ իսկապես հաճույք է ստացել.«Ձգտում եմ ամեն ինչ անել պատկերացրածի պես կատարյալ: Ինձ համար ամենակարեւորը թերեւս իմ աշխատանքի գնահատականն է: Որքան էլ կողքից լինեն լավ մեկնաբանություններ, եթե նկատեմ որեւէ թերի բան, ինձ համար թերի է դառնում ամբողջ պատկերը»:
Ադրիանա Գալստյան
Խոսելով առաջիկա անելիքներից եւ սպասվող նորություններից՝ Ադրիանան բացառել է բազմասերիանոց սերիալների նկարահանման հրապարակ վերադառնալը, բայց ոչ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելը:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Lon-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: