×


Ադրիանան, Քենդիսը եւ մյուս հրեշտակները` հայաստանցիների ձմեռը ջերմացնելու համար:)

Երեւանում ձյուն է գալիս, իսկ “հրեշտակները” նախընտրում են արեւ, օվկիանոս ու չավարտվող ամառ:  “Victoria’s Secret”-ի ամենագեղեցիկ մոդելները, տեղեկանալով, որ մեր մայրաքաղաքում խոր ձմեռ է, որոշեցին մեկնել դրախտային Կարիբյան կղզիներ եւ իրենց ներկայությունն այստեղ ապահովել միայն լուսանկարների տեսքով:):

Ադրիանա Լիման


Մի քանի օր շարունակ գեղեցկուհիները արեւի տակ սեքսուալ դիրքերով լուսանկարվել են` բրենդի լողազգեստների գովազդային արշավի համար: Պատկերացրեք` մոդելների ներկայությունն ինչքան է երջանկացրել տեղաբնակներին:):

Ֆոտոսեսիային մասնակցել են Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը, Բեաթի Փրինսլուն եւ Գրեյսի Քարվալոն: Մոդելների լուսանկարները մինչ տպագրելն, իհարկե, կմշակվեն: Շատերի սիրելի զբաղմունքն է համեմատել` ինչպիսին են աղջիկներն իրականում եւ “ֆոտոշոփված” նկարներում:):

Գրեյսի Քարվալոն


Նշենք, որ այս նկարահանումներին չեն մասնակցել բրենդի գլխավոր “աստղերը”` Ալեսանդրա Ամբրոսիոն եւ Միրանդա Քերը: Ալեսանդրան պատրաստվում է երկրորդ անգամ մայր դառնալ. նա հպարտանում է իր մեծ փորով: Միրանդան էլ չի կարող իրեն թույլ տալ որդուն մի քանի օրով մենակ թողնել` կղզի մեկնելու եւ լողազգեստով լուսանկարվելու համար:

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին