×


Ալբերտ Սաֆարյանը, Սամվել Փիլոյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ այլք` “Ռագուիլ”-ում

Մայիսին մեծ էկրան կբարձրանա “Ռագուիլ” գեղարվեստական ֆիլմը, որի դերասանական կազմում են Ալբերտ Սաֆարյանը, Սամվել Փիլոյանը, Դավիթ Շումսկին, Արմեն Գեւորգյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Նանոր Պետրոսյանը, Անյա Մովսեսյանը, Տիգրան Մնացականյանը եւ այլք:

Ալբերտ Սաֆարյանը եւ Զորիկ Հովսեփյանը


Մարտական, հոգեբանական թրիլլերի ռեժիսորը Զորիկ Հովսեփյանն է, որը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` ֆիլմը նկարահանել է սեփական միջոցներով. “Հովանավորներ չգտնվեցին, եւ ստիպված էի շատ դժվարություններ հաղթահարել, բայց  թիմային աշխատանքն իր արդյունքը տվեց: Կյանքը պայքար է, ոչինչ հեշտ չի տրվում. այս ամենը գիտակցելով` ես չեմ հուսահատվում”:

Նրա խոսքով` Հայաստանում նկարահանված ժամանակակից ոչ մի ֆիլմ չի հավանում եւ խոսքը պրոֆեսիոնալիզմի մասին չէ.“Իմ ֆիլմն էլ պրոֆեսիոնալ չէ եւ չի կարող լինել, քանի որ ինքս էլ սկսնակ եմ: Հարցը մտքի, գաղափարի մատուցումն է: Հույս ունեմ` տարիներ անց ռեժիսորները կնկարեն ավելի լուրջ ֆիլմեր, եւ ոչ թե “Ֆորսաժ”, “Կնքահայրը” եւ աղմուկ բարձրացրած այլ ֆիլմերի կրկնօրինակումներ”:

Անյա Մովսեյանը


Ֆիլմի հիմքում մարդու հոգեկան աշխարհն է, գլխավոր հերոսը, որին մարմնավորում է Արմեն Գեւորգյանը, վերափոխվում եւ արթնացնում է իր մեջ ապրող գազանին.“Թրիլլերն ինձ համար դեբյուտային է: Առանց սցենարը կարդալու համաձայնել եմ, իսկ միակ պայմանս համբույրի տեսարանների բացակայությունն էր: Ռագուիլը հրեշտակի անուն է: Կերպարս հոգեւոր դաստիարակություն է ստացել. նրան մեծացրել է քահանան, բայց մեկ օր ամեն ինչ փոխվում է”:

Արմենը նշել է, որ հաճելի էր խաղալ փորձառու դերասանների հետ, որոնց շնորհիվ նկարահանման հրապարակում իրեն ավելի վստահ է զգացել.“Բարդ էր իմ եւ գլխավոր հերոսուհու եղբոր հանդիպումը. մոտ չորս ժամ նկարում էինք, քանի որ ես եւ Կոլյան չէինք կարողանում զսպել մեր ծիծաղը:)”:

Նիկոլայ Եղիազարյանը եւ Արմեն Գեւորգյանը` "Ռագուիլ" ֆիլմի նկարահանումներին


Նիկոլայն Եղիազարյանը կերտել է գլխավոր հերոսուհու հանցագործ եղբոր դերը.“Խաղարկային եւ բարդ կերպար է, որին կյանքն ու շրջապատն են ստիպում վատ քայլերի դիմել: Ամեն ինչ արել եմ, որ լավ ներկայանամ”: Դերասանի համար բավական հարթ են անցել նկարահանումները, միայն ցուրտ եղանակն է խանգարել. “Մրսել էի եւ որոշ ժամանակ պահանջվեց, որ ապաքինվեմ: Շատ կցանկանայի, որ ֆիլմի դիտումից հետո մարդիկ ինչ-որ բան քաղեն իրենց համար”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Հովասափյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին