×


Ալեսանդրա Ամբրոսիոն երկրորդ անգամ կմայրանա

“Victoria’s Secret’’ ապրանքանիշի “հրեշտակ’’, հայտնի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ: Հղիության ժամկետը դեռեւս փոքր է, բայց գեղեցկուհին չի փորձում թաքցնել փորիկը, հակառակը` ընդգծում է այն թե զգեստով, եւ թե լողազգեստով:):

Ալեսանդրա Ամբրոսիոն ամուսնու հետ


Հիմա Ալեսանդրան մտերիմների հետ հանգստանում է Բրազիլիայում, բայց նշել է, որ չի պատրաստվում հղիության ողջ ընթացքում լողափներում օրն անցկացնել: Ահա թե ինչ է գրել գեղեցկուհին “Ֆեյսբուք”-ի իր էջում. “Հիասքանչ ժամանակ անցկացրի ընկերներիս ու ընտանիքիս հետ Ֆլորիանապոլիս հրաշք կղզում: Բայց այժմ պատրաստվում եմ աշխատանքի վերադառնալ…’’:

Ի դեպ, 2011 թվականի նոյեմբերին տեղի ունեցած “Victori’s Secret”-ի շոուի ընթացքում Ալեսանդրան պոդիում է բարձրացել արդեն երկու ամսական հղի վիճակում:): “Երբ իմացա, որ հղի եմ, մտածեցի` Աստված իմ,  չեմ կարողանալու մասնակցել շոուին’’,- ասել է մոդելը, որը գաղտնի է պահել իր կարգավիճակը` պատճառաբանելով, թե մի փոքր գիրացել է:

Ալեսանդրա Ամբրոսիոն դստեր հետ


Ամբրոսիոն իր փեսացուի` Ջեմի Մազուրայի հետ արդեն 3-ամյա դուստր ունի. “Անյա Լուիզան լցրեց մեր կյանքը սիրով, իսկ հիմա արդեն անհամբեր սպասում ենք մեր ընտանիքի նոր բալիկով համալրվելուն’’: Իսկ ուրախալի իրադարձությունը տեղի կունենա գարնանը:

Առաջին ծննդաբերությունից երեք ամիս անց Ամբրոսիոն հեշտությամբ վերականգնեց իր նախկին ֆորմաները. 177 սմ հասակով գեղեցկուհու չափսերը 86/61/86 են:): 

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին