×


Գարի Քյոսայանը եւ Ալլա Սահակյանը

Ալլա Սահակյանի 35-ամյակի հետաքրքիր դրվագներն ու դստեր ուրախությունը

Դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը` ջազմեն Գարի Քյոսայանի կինը, 35-ամյակը տոնել է տանը, ինչպես կատակում է` իրենց ջազ-ակումբում։ BRAVO.am-ը լուսանկարել է տոնական երեկույթի հետաքրքիր պահերը, որին ներկա են եղել հոբելյարի մտերիմ գործընկերներն ու հարազատները.«Մեր տան խնջույքները միշտ երաժշտական են՝ նվագում, երգում ենք, տոնական տրամադրությունն ապահովված է»։

Ալլա Սահակյանը` դստեր հետ


Ալլան խոստովանում է, որ գեղեցիկ զարդերի հանդեպ թուլություն ունի, ամուսինն էլ, իմանալով այդ մասին, նրան զարդ է նվիրել.«Մեր աղջիկը՝ Մարիան, դեռ մեկ շաբաթ առաջ տոնական տրամադրությամբ նախապատրաստվում էր, հարցնում էր՝ ինչ պետք է հագնի, ինչ արտասանի ու երգի։ Տորթի մոմերը փչելն իր ամենասիրելի պահն է, կարեւոր չէ` ում տարեդարձն է, այդ պարատականությունը նրանն է:)»։

Հիշելով նախորդ տարեդարձերը՝ դերասանուհին առանձնացրել է մի քանիսը. «Մի անգամ «Համազգային» եւ «Սունդուկյան» թատրոնների կազմով գնացել էինք Իրան՝ հյուրախաղերի, վերադարձի ճանապարհին ծնունդս նշեցինք ավտոբուսի մեջ։ Մի քանի անգամ էլ բեմում եմ նշել` ներկայացում խաղալով»։

Գարի Քյոսայանը


Հոբելյարը սիրում է նոյեմբերի 8-ը, շնորհակալ է Աստծուն, որ ծնվել է.«Ամեն տարի ինքս ինձ հաշվետու եմ լինում, թե որքանով իմաստնացա, ինչ ձեռքբերումներ ունեցա։ Բեմական ուղին իրականում բարդ է, արվեստի մարդկանց համար դժվար է հոգեպես բավարարվածություն ստանալ եւ ֆինանսապես կայուն լինել։ Ամուսնուս հետ փորձում ենք լավագույնն անել, որ մեր աշխատանքով օգտակար լինենք։ Միշտ չէ, որ կոմերցիան ու արվեստն իրար զուգընթաց են, հաճախ հակասում են»։

Անձնական երազանքների ու նպատակների մասին դերասանուհին լռում է, փոխարենը հայտնում, որ կարեւորում է իրեն շրապատող մարդկանց ապրելակերպը. «Ուզում եմ` ապահով, խաղաղ երկրում բարեկեցիկ կյանքով կապրենք։ Հայաստանում ես ինձ երջանիկ եմ զգում, բայց քչերն են գոհ իրենց ապրելակերպից»։

Ալլա Սահակյանը

Այժմ Ալլան զբաղված է երկու նոր ներկայացման կազմում. Մալյան թատրոնում «Ատամնաբույժը նորեն» ներկայացման պրեմիերայի մասին վաղը կպատմենք, հաջորդը «Համազգային» թատրոնում է. Վիգեն Չալդրանյանը բեմադրում է Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուզ» պիեսը, որի պրեմիերան նախատեսված է 2018 թվականին։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին