Քորթնի Քարդաշյանի եւ Սքոթ Դիսիքի հարաբերություններն այս շրջանում արտասահմանյան լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաների շարքում են: Այսօր արդեն լուր է տարածվել, որ 9 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինները բաժանվել են:
Սքոթ Դիսիքը եւ Քորթնի Քարդաշյանը
Զույգին մոտ գտնվող աղբյուրները հայտնում են, որ նրանք միշտ էլ խնդիրներ եւ անհամաձայնություններ են ունեցել, իսկ դավաճանությունն արդեն վերջին կաթիլն էր: Հիշեցնենք, օրերս պապարացիները տարածել էին Սքոթ Դիսիքի եւ նախկին ընկերուհու` Մոնտե Կառլոյում արված մտերմիկ լուսանկարները:
Քորթնի Քարդաշյանը եւ Սքոթ Դիսիքը
Քորթնին եւ Սքոթը միասին էին 2006 թվականից, բայց պաշտոնապես չեն ամուսնացել: Զույգը երեք երեխա ունի` Պենելոպան, Մեյսոնն ու Ռեյնը, ով լույս աշխարհ է եկել 2014 թվականի դեկտեմբերին:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail


×
9,190





