×


Այգեպանը` Ռաիսա Ավանեսյանին. “Երեւանում մի լավ, հարուստ տղա ճարի′, հետդ տա′ր” :)

Ռաիսա Ավանեսյանը, որը հանրությանը հայտնի է “Հայ սուպերսթար 4” նախագծից, ամառային արձակուրդները վայելելու նպատակով այս օրերին Հայաստանում է: BRAVO.am-ը իրանահայ երգչուհուն լուսանկարել ու ստեղծագործական կյանքին վերաբերող հարցեր է հղել երեւանյան այգիներից մեկում, բացի այդ, տեղեկացել ենք, որ նրա սիրտը ազատ է: Ի դեպ, թեմայից դուրս հարցի “մեղավորը” մեր զրույցին հետաքրքությամբ հետեւող այգեպանի խորհուրդն էր Ռաիսային` “Էստեղ մի լավ, հարուստ տղա ճարի′, հետդ տա′ր”:):

Ռաիսա Ավանեսյանը


Երգարվեստից չի հեռացել

Երկու տարի Հայաստանում չէի եղել: Վերջին անգամ այստեղ ելույթ եմ ունեցել “Ռոքն ընդդեմ ՁԻԱՀ-ի” խորագրով համերգի շրջանակում: Կարծիք է ձեւավորվել, թե հեռացել եմ երգարվեստից, բայց Իրանում հնարավորինս ակտիվ գործունեություն եմ ծավալում եւ համերգների մասնակցում: Մոտ մեկ տարի առաջ էլ Միացյալ Արաբական Էմիրություններում եմ ելույթ ունեցել:

Ուզում է Հայաստանում ապրել

Հայաստան տեղափոխվելու եւ այստեղ երաժշտական գործունեություն ծավալելու մեծ ցանկություն ունեմ: Իրանում երգչուհիների համար հնարավորությունները շատ սահմանափակ են, բայց այնտեղ մշտական աշխատանք ունեմ. վոկալի անհատական դասընթացներ եմ իրականացնում: Եթե իմանամ, որ նույն աշխատանքը կունենամ այստեղ, առանց վայրկյան իսկ մտածելու կտեղափոխվեմ:

Ռաիսա Ավանեսյանը


Աշխատում է պարսկերեն ալբոմի վրա

Ես ու իրանցի դիջեյ ընկերներիցս մեկն աշխատում ենք ալբոմի վրա, որում ընդգրկված գործերը բլյուզ, ջազ, ռոք եւ էլեկտրոնային երաժշտությունների համադրություն են: CD-ն տարածելու ենք Իրանի սահմաններից դուրս: Ի դեպ, նախատեսում եմ երգերը թարգմանել հայերեն եւ ներկայացնել նաեւ հայկական լսարանին:

Չի փոշմանել

Չեմ փոշմանել, որ մասնակցել եմ “Հայ սուպերսթար”-ին: Հենց այդ նախագծի շնորհիվ շատերն ինձ ճանաչեցին ու սիրեցին: Այդ ժամանակահատվածում “Շանթ” հեռուստաընկերության հետ պայմանագիր ունեի, իսկ այսօր սպասողական վիճակում եմ` նոր առաջարկների ակնկալիքներով:

Ռաիսա Ավանեսյանը


Չի վախենում մրցակցությունից

Շատ եմ սիրում մրցել, իսկ մրցակցությունից ընդհանրապես չեմ վախենում: Այս օրերին շատերն ինձ հորդորում են մասնակցել “Հայաստանի ձայն”-ին: Չգիտեմ, գուցե մասնակցեմ, դեռ վերջնական որոշում չեմ կայացրել:

Երազում է

Երազում եմ բենդ ունենալու մասին: Գիտեմ, երազանքս մի օր հաստատ կիրականանա , քանի որ զգում եմ` այս ոլորտում ինձ լավ ապագա է սպասվում:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW