Այսօր Մոսկվայում տեղի է ունենում «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքը: BRAVO.am-ը ներկայացնում է նորապսակների բացառիկ լուսանկարները:
Լիլիթը եւ Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանի ընտրյալի անունը Լիլիթ է: Նա արմատներով Տաշիրից է, ծնվել է Երեւանում, սակայն ապրում է Մոսկվայում:
Նորապսակները ծանոթացել են Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում (МГИМО) ուսանելիս:
Հարսանիքն անց է կացվում մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահում: Հարսը կրում է Zuhair Murad հարսանյաց զգեստ:
Երեկոն վարում են Անդրեյ Մալախովը, Քսենիա Սոբչակը, Նիկոլայ Բասկովը եւ Վերա Բրեժնեւան:
Կարեն Կարապետյանը եւ Լիլիթը
Սպասվում է, որ երեկոյի ընթացքում հանդես կգան ռուսական եւ հայկական էստրադային աստղեր: Կլինի նաեւ արտասահմանյան աստղ, ում անունը գաղտնի է պահվում՝ հյուրերին անակնկալ մատուցելու համար: Մեր տեղեկություններով, դա երեկոյի միակ անակնկալ չի լինելու:
BRAVO.am


×
37,406





