×


Այսօր Վիկտոր Ցոյը կդառնար 50 տարեկան

Այսօր լեգենդար Վիկտոր Ցոյի ծննդյան օրն է. նա կդառնար 50 տարեկան: Ռոք երաժիշտ, նկարիչ եւ դերասան Ցոյը, որը ծնվել է 1962 թվականի հունիսի 21-ին Լենինգրադում, “Կինո’’ ռոք-խմբի հիմնադիրն է:

Վիկտոր Ցոյը


Ռոք-աստղին բնորոշ կյանքով ապրող Վիկտոր Ցոյը, ավաղ, կյանքից շուտ է հեռացել. երաժիշտը մահացել է 28 տարեկանում` ավտովթարի հետեւանքով:

Վիկտոր Ցոյը


Ամեն տարի այս օրը Մոսկվայի Արբատ փողոցում են հավաքվում “Կինո’’ խմբի երկրպագուները, որպեսզի նշեն ռոքի խորհրդանիշ դարձած Վիկտոր Ցոյի ծննդյան օրը: Երաժշտի հավերժ հիշատակին նվիրված՝ իր դուդլն է փոխել նաեւ Google.ru-ն:

Ստորեւ առաջարկում ենք լսել Վիկտոր Ցոյի կատարումներից մի քանիսը:

BRAVO.am



Կարդալ ավելին

Quality Sign BW