Անահիտ Սահակյանը, ով լայն զանգվածներին առավել հայտնի դարձավ Սարգիս Ավետիսյանի հետ զուգերգով, նոր է վերադարձել շրջագայությունից: Երիտասարդ երգչուհին իր ամառային հանգիստն այս անգամ անցկացրել է եվրոպական մի քանի երկրում` ուղեւորությունից ստանալով ամառային գունեղ տպավորություններ:):
Անահիտ Սահակյանը
Բարեւ, ես եմ
Ողջույն, ես սիրում եմ երգն ու երազում դառնալ ճանաչված երգչուհի: Իսկ մինչ այդ նախ ներկայանամ. 15 տարեկան եմ, ծնվել եմ Երեւանում: Այժմ սովորում եմ ավագ դպրոցում: Իմ առօրյան շատ ձանձրալի կլիներ, եթե դեռ փոքրուց չհաճախեի լողի, պարի ու դաշնամուրի: Այժմ պարի անհատական դասեր եմ առնում հիփ-հոփ ոճում: Ասեմ, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցն ավարտել եմ գերազանցությամբ` երկու տարի սովորելով դասական, այնուհետեւ ջազ-վոկալ բաժնում: Բաղձալի երազանքիս հասնելու` լավ երգչուհի դառնալու համար նաեւ վոկալի անհատական դասեր եմ առնում մեզ հայտնի շատ երգիչ-երգչուհիների “կնքամայր” Արմանուշ Լեւոնովնայի մոտ:
Անահիտ Սահակյանը
Բացի Սարգիս Ավետիսյանի հետ “Մի քիչ, մի քիչ” զուգերգը, ունեմ նաեւ երկու տեսահոլովակ` “Ամառ” եւ “Երազներ”: Սրանք, սակայն, ամենը չեն. ինձ համար արդեն յոթ երգ ունեմ գրված, որոնցից մեկի հեղինակն էլ Արթուր Իսպիրյանն է:
Իմ եվրոպական արկածները :)
Ինչպես բոլորը, այնպես էլ ես, երազում էի ամառային հանգստի մասին` աշխատելով չհիշել դպրոցը: Արտերկիր մեկնելը միշտ հետաքրքիր ու ուսուցողական է. այս տարի մայրիկիս ու ավագ քրոջս հետ եղա Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում: Բելգիան իմ ամենասիրած երկրներից է: Բելգիայի գունավոր շենքերը, պատմական ճարտարապետությունն ու քաղաքների անկրկնելի գեղեցկությունը անջնջելի տպավորություն են թողել ինձ վրա: Բրյուսելի “Grand Palace”-ը, Գանտ քաղաքն իր 17-րդ դարի արքայական պալատներ հիշեցնող շինություններով ու թանգարաններով շրջելիս ինձ իսկական կոմսուհի էի զգում:):
Անահիտ Սահակյանը
Շատ հետաքրքիր էր կրկին լինել Փարիզում, որտեղ ամեն շենք, ամեն տուն շատ ճոխ ու բարդ զարդաքանդակներ ունի, իսկ փողոցների լուսամփոփները կախարդական գեղեցկություն ունեն, եւ քաղաքով քայլելիս ինձ հեքիաթի գլխավոր հերոսուհի էի զգում:): Երկար ժամանակ հերթ կանգնելուց հետո վերջապես բարձրացանք Էյֆելյան աշտարակը, որտեղից երեւում է Փարիզն իր ողջ գեղեցկությամբ: Ի դեպ, այնտեղ էլ արկածներն ինձնից անմասն չմնացին. վերելակը փչացել էր ու ստիպված էի Էյֆելյան աշտարակի ամենաբարձրից ոտքով իջնել:): Այո, բա գիտեիք միայն Հայաստանում են վերելակները անսարք լինում:
Անահիտ Սահակյանը
Փարիզում տեսա նաեւ Հաղթանակի կամուրջն ու շատ եկեղեցիներ, որոնցից մեկի առաջ սպիտակ “արձան” կար… աչքով տվող արձան, որն իր կողքով անցնող անցորդներին աչքով էր տալիս… :)
Հաճույք էր լինել Լուվրի թանգարանում. այնտեղ ես ինձ իսկական ֆրանսիացի զգացի` մտովի տեղափոխվելով 16-17-րդ դարեր: Ամեն ինչ այնքան գեղեցիկ ու հետաքրքիր էր, որ կցանկանայի մի ամբողջ կյանք ապրել այնտեղ: Ինձ համար հատկապես տպավորիչ էր Ջոկոնդայի նկարը. տպավորություն էր, թե որ կողմից էլ նայես, նկարն աչքերով հետեւում է քեզ: Առհասարակ, այնտեղ բոլոր նկարների մեջ կենդանություն կար:
Անահիտ Սահակյանը
Հանգստիս ընթացքում լողացի նաեւ Հյուսիսային ծովում, թեեւ եղանակն այնքան էլ բարենպաստ չէր, բայց դա ինձ չխանգարեց առանց վարանելու նետվել ծովը:): Բելգիայից ուղեւորվեցի Հոլանդիա ու ինձ համար բացահայտեցի, որ իրար այդքան մոտ երկրները կարող են այդքան տարբեր լինել: Հոլանդիան շատ երիտասարդական երկիր է:
Մի բան էլ խոստովանեմ. շոփինգն իմ “հիվանդությունն” է: Այս ընթացքում այնքան գնումներ եմ արել, որ նոր ու մեծ պահարնների կարիք ունեմ:):
Տեքստը` “Ես Yes!” ամսագրի (“Անի Քոչար փրոդակշն”)
Լուսանկարները` Անահիտ Սահակյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: