×


Տոմատի ապուր, «Երեւանյան տրամվայ», «Դեպի դպրոց» ինտերակտիվ օր եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

Խոհարարություն

«Ես ու դու» խոհարարական դպրոցը հրավիրում է վարպետության դասի, որի շրջանակում երեխաները պատրաստելու են տոմատի ապուր:

Օգոստոսի 30-ին,  ժամը 17:00-18:30

Արժեքը` 15000դր.
Տարիք՝ 10-17
Հասցե՝ Չայկովսկու 30
Մանրամասները՝ այս հղումով։  

Կրթական ծրագրերը «Գաֆէսճեան»-ում

Ուրբաթ եւ շաբաթ օրերին շարունակվում են ամառային կրթական ծրագրերը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ «Ժամանակի ճանապարհորդներ», ««Գնում ենք թանգարան» գրքի հերոսների հետքերով» եւ «Մի նկարի պատմություն»։

Մասնակցելու համար զանգահարեք (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։
Հասցե՝ Թամանյան փող., 10 շենք («Գաֆէսճեան» արվեստի կենտրոն)

Լուսանկարը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն


«Դեպի դպրոց» ինտերակտիվ օր «Արեւիկ» գրատանը

Փոքրիկներին սպասվում է հեքիաթի ընթերցանություն, որի շնորհիվ նրանք ձեռք կբերեն նոր գիտելիքներ: Կլինեն նաեւ խաղային առաջադրանքներ: Մայրերի համար նախատեսված է մանկական հոգեբանի հետ զրույց դպրոց գնալու առաջին քայլերի, երեխաների հուզական պատրաստվածության եւ վստահության մասին։ 

Օգոստոսի 30-ին, ժամը 17:00-ին

«Արեւիկ» գրատուն 
Տարիք՝ 5+
Հասցե՝ Թումանյան 41  
Մուտքավճարը՝ 3500 դրամ 
Մասնակցության համար զանգահարեք 043 41 46 46 հեռախոսահամարով կամ գրեք WhatsApp հավելվածում։

ՓԱՌԱՏՈՆ

«Հայրիկ Մուրադյան 120»

«Գութան» ավանդական երգի-պարի փառատոնն այս տարի նվիրված է ազգագրական երգերի բանահավաք Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։

Օգոստոսի  30-ին, ժամը 19:00-ին

Հասցե՝ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզ (Կասկադ)
Մուտքն ազատ է։
Մանրամասները՝ այս հղումով

ՊԱՐ

«Մեր պարերը եւ մենք»

Օգոստոսի վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը հրավիրում է բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր Ազատության հրապարակում։

Օգոստոսի 29-ին, ժամը 18:30-21:30 

Հասցե՝ Ազատության հրապարակ (Օպերա)
Մուտքն ազատ է։
Մանրամասները՝ այս հղումով:

Լուսանկարը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խումբ


ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Մայրիկ, ես քեզ սիրում եմ»  

Մայր ու որդի, հայր եւ դուստր՝ Սարոյանի նուրբ հումորով, հայացքներով եւ սիրով. «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» բեմադրությունը զգալու, հիշելու եւ վերապրելու համար է։

Օգոստոսի 29-ին, ժամը 20:30-ին

Թատրոն տանիքում
Տարիք՝ 6+
Հասցե՝ Հալաբյան 22/5 (Սաս պլազա)
Տոմսերի արժեքը՝ 6000-9000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Կարմիր գլխարկի եւ գորշ գայլի նոր արկածները»  

Օգոստոսի 30-ին, ժամը 17:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Երեւանյան տրամվայ»  

Սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին

Երեւանի խամաճիկների պետական թատրոն 
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Երեւանի խամաճիկների պետական թատրոն


«Իսկական ընկերը»  

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12:30-ին, 14:00-ին եւ 15:30-ին

Երեւանի խամաճիկների պետական թատրոն 
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Երեք խոզուկ»

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW