×


Անահիտ Սիմոնյանը՝ Տիմատիի, Քրիստինա Սիի հետ շփման եւ նվերների մասին

Անահիտ Սիմոնյանը ռուսական «Black Star»-ի սիրահարներից է, ներկա էր մայիսի 12-ին տեղի ունեցած երեւանյան համերգին. ետնաբեմից հետեւել է անցուդարձին, ականատես եղել, թե ինչպես Տիմատին չեղարկեց ելույթը.«Նրան կուլիսում տեսա, Հայաստանի դրոշը ձեռքին` պատրաստվում էր բեմ բարձրանալ, բայց տեխնիկայի պատճառով չերգեց։ Երեւում էր` հուսահատված է: Տարածված խոսակցությունները սուտ են. նա իսկապես ուզում էր բեմ դուրս գալ։ Փոխարենը, շուտով անվճար համերգ կտա»,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին:

Անահիտ Սիմոնյանը` «Black Star»-ի համերգին


Անահիտին տպավորել է հայ հանդիսատեսի բուռն արձագանքը, նշել է` ինքն էլ ռուսաստանյան երգիչների սիրահար է եւ ներկա կլինի Տիմատիի սպասվելիք համերգին.««Բլեք Սթար»-ի անդամներն առաջատարներից են, նրանց բոլորին սիրում եմ, հատկապես՝ Քրիստինա Սիին ու Տիմատիին»։

Տիմատին` ետնաբեմում


Նա վերջերս իր տարբերակով կատարել է հայազգի երգչուհի Քրիստինա Սիի «Тебе не будет больно» երգը, համերգից մեկ օր առաջ Կասկադում ծանոթացել է իր սիրելի երգչուհու հետ.«Հետեւում եմ իր գործունեությանը։ Շատ լավ տպավորություններ ստացա. համեստ ու մարդամոտ աղջիկ է։ Ասաց` լսել ու հավանել է իմ կատարումը, ես էլ ուրախացա, որ նրան դուր է եկել»։

Անահիտը երգիչներին մեկնելուց առաջ նվեր է փոխանցել.«Իմ ապրանքանիշի հայկական մոտիվներով շապիկներ են Քրիստինայի, Տիմատիի, Մոտի եւ L'One-ի համար։ Հուսով եմ՝ կհավանեն ու կկրեն»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Անահիտ Սիմոնյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW