×


Անահիտ Սիմոնյանի ռետրո հավաքածուն` հայ արտիստների պատկերներով

BRAVO.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ Անահիտ Սիմոնյանը հիմնել է ատելյե եւ զբաղվում է դիզայներական գործունեությամբ: Այսօր ներկայացնում ենք երգչուհու առաջին պաշտոնական հավաքածուի սեւ-սպիտակ ֆոտոշարքը:

Անահիտ Սիմոնյանը ներկայացնում է իր ռետրո հավաքածուն


Ռետրո ոճի հավաքածուն բաղկացած է ամառային շապիկներից ու զգեստներից, որոնց վրա պատկերված են հայ հայտնի արտիստների` Արաքս Մանսուրյանի, Էլվինա Մակարյանի, Շառլ Ազնավուրի, Ռոզի Արմենի, Սյուզան Մարգարյանի, Նադեժդա Սարգսյանի, Հարութ Փամբուկչյանի, Լոլա Խոմյանցի, Բելլա Դարբինյանի լուսանկարները:

Անահիտ Սիմոնյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ արտիստներին ընտրել է` ըստ իր նախասիրության, բայց առաջիկայում հավաքածուն կհամալրվի այլ հայտնիների նկարներով.“Ցանկացողները կարող են պատվիրել իրենց սիրելի հայ լեգենդների լուսանկարներով շապիկներ եւ զգեստներ, ինչպես նաեւ երկարաթեւ տաք հագուստ”:

Անահիտ Սիմոնյանը ներկայացնում է իր ռետրո հավաքածուն


Ռետրո ֆոտոշարքում Անահիտ Սիմոնյանը լուսանկարվել է ոչ թե պրոֆեսիոնալ մոդելների, այլ` իր ընկերուհիների հետ.“Ֆոտոսեսիային մասնակցել է նաեւ զարմիկս: Նկարահանումն իրականացրել ենք Երեւանի ամենահին փողոցներից մեկում` Արամի փողոցում,  օգտագործել ենք նաեւ ռետրո ավտոմեքենա”:

Անահիտ Սիմոնյանը ներկայացնում է իր ռետրո հավաքածուն


Լուսանկարների ու դրանց շրջանակների դիզայնով զբաղվել է Նաիրա Ամատունին. “Տարբեր դիզայներներ արտասահմանյան աստղերի նկարներով նմանատիպ հավաքածուներ թողարկել են, ես էլ որոշեցի, ինչու ոչ, կարելի է մեր հայ մեծանուն երգիչների, դերասանների լուսանկարներով ռետրո շարք անել”:

Անահիտ Սիմոնյանը ներկայացնում է իր ռետրո հավաքածուն


Անահիտը մեզ հետ զրույցում նաեւ տեղեկացրել է, որ հագուստի անհատական ցուցադրություն կազմակերպելու նպատակ ունի: Բացի այդ, նա չի մոռանում երգչուհու կարիերայի մասին եւ պատրաստվում է նկարահանվել իր նոր տեսահոլովակում: 

BRAVO.am
Լուսանկարները` Տուշո Բարսեղյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW