×


Անգելինա Բաբաջանյան. «Չորրորդ երեխայի մասին մտածում եմ, բայց...»

«Միսս Հայաստան 1997» Անգելինա Բաբաջանյանը երջանիկ կին է եւ եռակի մայրիկ՝ շրջապատված սիրող կողակցով, հրաշալի բալիկներով, հոգատար ու հավատարիմ հարազատներով ու ընկերներով: BRAVO.am-ի հետ զրույցում գեղեցկուհին ասել է, որ ամուսնությունից հետո իրեն լիովին նվիրել է ընտանիքին:


Նա հպարտությամբ պատմել է 12 տարվա ամուսնական կյանքի ձեռքբերումների մասին, որոնցից ամենագլխավորը 10-ամյա Նատալին, 6-ամյա Վիկտորիան եւ 5-ամյա Վիգն են: Անգելինան բազմիցս նշել է, որ չորրորդ անգամ մայրանալու ցանկություն նույնպես ունի. «Այժմ երեխաներիս հետ զբաղվածությունն այնքան շատ է, որ դեռեւս չեմ մտածում այդ մասին: Դուստրերս պարում են Արթուր Զաքարյանի ղեկավարած «Երեւան» պարային ստուդիայում: Որդիս սպորտով է զբաղվում՝ լողով: Այս ամենին զուգահեռ,  նաեւ զբաղվում եմ ընտանեկան բիզնեսով: Բայց ամեն ինչ դեռ առջեւում է»:

Թեեւ գրեթե 20 տարի է անցել գեղեցկության եւ նրբագեղության մրցույթից, նա շարունակում է նույնքան հմայիչ ու գրավիչ լինել, իսկ թե որն է գաղտնիքը.«Արտառոց ոչ մի միջոցի չեմ դիմում կազմվածքս պահպանելու համար: Սնվում եմ, երբ ցանկանում եմ: Միակ բանը, որ պարտադիր անում եմ, օրական 7-8 ժամ քնելն է: Իսկ ամենակարեւորը, երբ մարդու ներաշխարհը բարությամբ եւ սիրով է լցված, ապա արտաքինն էլ անպայման գեղեցիկ է լինում»:

Անգելինա Բաբաջանյանը` երեխաների հետ


Անգելինան անկեղծորեն խոստովանել է, որ խոհարարության սիրահար չէ, բայց քանի որ ընտանիքը նախընտրում է իր պատրաստած ուտեստները, հաճախ է լինում խոհանոցում եւ հաճույքով է պատրաստում սիրելիների համար: Նա իրեն կատարյալ տնային տնտեսուհի չի համարում. «բուրդ չփխելը» հաստատ իր համար չէ:):

Գուցե քչերին է հայտնի, որ Անգելինան  դերասանուհի Աիդա Բաբաջանյանի դուստրն է. «Շատ եմ սիրում մայրիկիս եւ միշտ հպարտանում եմ նրանով: Նա մայր է մեծատառով»,-ասել է նա՝  հավելելով, որ դերասանի մասնագիտության մասին երբեք չի մտածել ու, վստահաբար, առաջիկայում էլ իրեն չի տեսնում դերասանուհու կարգավիճակում:

Անգելինա Բաբաջանյանի ծնողները


Կանանց տոների առթիվ Անգելինան շնորհավորում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին. «Շնորհակալ եմ այն կանանց, ովքեր Հայաստանի համար այսքան հրաշալի սերունդ են ծնել: Ցանկանում եմ, որ նրանք, ովքեր չեն հասցրել մայրանալ, անպայման վայելեն մայրության բերկրանքը: Թող հայ կանայք մնան միշտ գեղեցիկ եւ տարիները ոչ թե անդրադառնան նրանց արտաքինի վրա, այլ միմիայն իմաստուն եւ ուժեղ դարձնեն»:

Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անգելինա Բաբաջանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին