×


Թողարկվել է «Արամ» արջուկը, որի սրտից հնչում են Խաչատրյանի մեղեդիները

Ապրիլի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում իսկական տոն էր։ Բոլոր փոքրիկներին մեկ հարկի տակ հավաքել էր Արամ արջուկը։ Միջոցառման ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, երեխաներն ունեցան անմոռանալի ժամանց, իսկ օրվա ավարտին ստացան նվեր՝ Արամ արջուկի տեսքով։


Արամ արջուկը առաջին խաղալիքն է աշխարհում, որի մեղեդիները մշակվել են սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Այսպես՝ Արամի սրտիկից հնչում են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 4 ստեղծագործությունները, որոնք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերածել է օրորոցայինների։

Արջուկը նախատեսված է հղիների եւ բոլոր տարիքի երեխաների համար՝ նույնիսկ նորածինների։ Նրա մորթին հիպոալերգեն է, իսկ երաժշտությունը՝ բարձրորակ։


Դասական մեղմ օրորոցայինները փոքրիկներին օգնում են ունենալ խաղաղ ու ներդաշնակ քուն՝ ծանոթանալով բարձրակարգ երաժշտությանը կյանքի առաջին իսկ տարիներին։ Իսկ ավելի մեծահասակ երեխաներին դասական երաժշտությունն օգնում է զարգացնել երեւակայությունը եւ կենտրոնացումը։ Արամ արջուկի սրտի օրորոցայինները ողջ կյանքի ընթացքում հիշվում են փոքրիկների կողմից՝ պահպանելով սերն ու ամուր կապը մեր մշակույթի հետ։


Այսպիսով, ապրիլի 20-ը դարձավ գարնանային հիշարժան օր հանդիպմանը ներկա բազմաթիվ հյուրերի համար, որոնց թվում էին փոքրիկներ Արցախից, «Հավատ» լսողական խնդիրներ ունեցող երեխաների ծնողների ՀԿ-ից, Երեւանի անապահով ընտանիքներից։

Խաղալիքն արդեն հասանելի է Երեւանի գրեթե բոլոր խանութներում։


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Baroor | Toy with Lullaby (@baroor.toys)



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW