×


Ջասթին եւ Հայլի Բիբերները սպասում են առաջնեկին

Ջասթին եւ Հայլի Բիբերները շուտով ծնողներ կդառնան: Լուրը զույգը հայտնել է Ինստագրամում՝ հրապարակելով այդ առիթով արված լուսանկարներ եւ տեսանյութ, որոնցում երեւում է Հայլիի գեղեցիկ կարգավիճակը:

Մոդելի հղիության մասին լուրերը վաղուց էին տարածվել, սակայն նա ամեն անգամ հերքում էր դրանք: Այն բանից հետո, երբ բաց թողեց Met Gala-ն, երկրպագուները նորից սկսեցին խոսել այդ մասին: Բիբերները երկար սպասեցնել չտվեցին ու հայտնեցին իրենց ընտանիքում սպասվող համալրման մասին:


Ջասթինն ու Հեյլին ծանոթացել են 2009 թվականին, իսկ 2016-ին կարճատեւ սիրավեպ ունեցել: Հեյլիից բաժանվելուց հետո երգիչը հերթական անգամ սկսել է հանդիպել նախկին սիրեցյալ Սելենա Գոմեսի հետ, հետո վերականգնել հարաբերությունները Հայլիի հետ: 2018-ին նրանք նշանվել են, իսկ մի քանի ամիս անց ամուսանցել: Այս տարեսկզբին, սակայն, լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, թե իբր նրանք խնդիրներ ունեն ընտանիքում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vogue (@voguemagazine)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW