×


Անդոյի, Ռաֆոյի եւ Սպիտակցի Հայկոյի նոր տեսահոլովակի լուսանկարները

Անդրանիկ Հարությունյանն ու Ռաֆայել Երանոսյանը շարունակում են իրենց «Դեպուտատի շոու» նախագծի շրջանակում ներկայանալ նոր աշխատանքներով: «Լեդի Քոբուլեթի»՝ այսպես է կոչվում նրանց նոր երգը, որի բառերը գրել է Արմեն Վարդանյանը, երաժշտության վրա աշխատել է դիջեյ Սմոքը, երաժշտական պրոդյուսերն է Ռիչարդ Մադլենյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Գրիգորյանն է:

«Լեդի Քոբուլեթի» տեսահոլովակի նկարահանումներին


Անդոն BRAVO.am-ին է տրամադրել «բեքսթեյջ» կադրեր նկարահանման հրապարակից՝ պատմելով, որ նկարահանումները հրաշալի են անցել, եւ տեսահոլովակը կլինի շատ հումորային.«Փորձել ենք ամառային հետաքրքիր հիթ ստեղծել»:

«Լեդի Քոբուլեթի» տեսահոլովակի նկարահանումներին


Հումորիստ-դերասաններն այս անգամ եւս ներկայանում են Սնուփ Դոգի եւ Թուփաքի կերպարներով.«Բացի այդ, ներկայանում ենք նաեւ որպես Անդո եւ Ռաֆո: Իսկ կրկներգը կատարում է Սպիտակցի Հայկոն: Որոշել ենք նախագծի շրջանակում պարբերաբար համագործակցել հայտնի երգիչների հետ»:

Տեքստը`Արեւիկ Իսաջանյանի / Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անդոն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW