×


Անդոյի դստեր 6-ամյակի անակնկալն ու լուսանկարաները

Երեկ Անդրանիկ Հարությունյանի ընտանիքում տոնական տրամադրություն էր: Կամերային թատրոնի դերասանի դուստրը դարձել է 6 տարեկան, ինչի կապակցությամբ էլ ամուսինները մանկական սրճարաններից մեկում խնջույք էին կազմակերպել:

«Կարծես ավանդույթ է դարձել. Էլենի տարեդարձը 5 տարի շարունակ նույն սրճարանում ենք տոնել: Այս տարի էլ մեր շատ մտերիմ բարեկամներն ու ընկերներն էին մեր հյուրերը: Ուրախ ժամանակ անցկացրինք՝ պարեցինք, խաղացինք: Կարծում եմ՝ հյուրերը ուրախ հեռացան երեկույթից»,- պատմել է հոբելյարի մայրիկը՝ Մերին:

Էլենի 6-ամյակին


Տոնական օրվա նախապատրասատական բոլոր աշխատանքներով դերասանի կինն է զբաղվել.«Ամեն բան ես եմ արել, իհարկե, Էլենի հետ համաձայնեցնելով: Նա արդեն մեծ աղջիկ է, ինքն է թելադրում՝ ինչը ոնց անել: Խնջույքի հետ կապված մի հետաքրքիր նախապատմություն կա. երեքով գնացել էինք Էլենի համար դպրոցական հագուստ գնելու, երբ խանութում նա կարմիր ու սեւ զգեստ տեսավ, խնդրեց՝ դա գնենք ու երեկույթն էլ այդ գույների մեջ կազմակերպենք»,- նշել է Մերին:


Ամուսինները, պարզվում է, անակնկալ են մատուցել աղջնակին.«Երկար ժամանակ պահանջվեց հասկանալու համար, թե ինչ նվեր գնենք. Էլենը գրեթե ամեն ինչ ունի, հագուստի ու խաղալիքների պակաս չունենք: Բայց ես ու եղբայրս երկար մտածելուց հետո դարձյալ խաղալիք գնեցինք ու հետաքրքիր կերպով նրան հանձնեցինք. մեծ արկղի մեջ լիքը փուչիկներ էի դրել, եւ երբ տուփը բացեց, սենյակը փուչիկներով լցվեց: Շատ էր ուրախացել: Նվերների պակաս չենք ունեցել. գեղեցիկ հագուստ, խաղալիքներ ենք ստացել, գրենական պիտույքներ ու դպրոցի համար անհրաժեշտ այլ պարագաներ»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին