×


Անի Երանյան.\"Մովսեսն ինձ հարազատ է, բայց մենք միասին չենք\"

“Խաղ իմ կանոններով” կատակերգությունը մարտի 8-ից կցուցադրվի կինոթատրոններում, իսկ երեկ ֆիլմի անձնակազմը փակ ցուցադրություն էր կազմակերպել մտերիմների, գործընկերների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Հյուրերը, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում, նախ ունկնդրել են Մարինե Հակոբյանի ջազ կատարումները, շփվել միմյանց հետ, լուսանկարվել, ապա դիտել ֆիլմը:):

Անի Երանյանը


Անի Երանյանի, Մովսես Երեմյանի, Լիա Զախարյանի, Արթուր Սահակյանի, Հայկ Ավագյանի, Արթուր Պետրոսյանի մասնակցությամբ ֆիլմը երիտասարդների սիրային արկածների մասին է: Սյուժեի հետ կապված մանրամասներ ներկայացրել ենք մեր նախորդ նյութում:

Անի Երանյանը, ինչպես եւ մյուս դերակատարները, առաջին անգամ էր դիտում մոնտաժված ֆիլմը եւ մեզ հետ զրույցում կիսվեց տպավորություններով.“Իդեալական չէր, բայց հաշվի առնելով, որ թիմի առաջին փորձն է, բավական նորմալ էր: Գովելի է այն փաստը, որ մարդիկ ուզում են ինչ-որ բան ստեղծել ու առանց վախենալու արել են: Հայկն առաջարկեց միանալ ու ֆիլմ նկարել, ես էլ, հաշվի չառնելով ֆինանսական կողմն ու այլ մանրուքներ, համաձայնեցի եւ ընկերներիս կողքին կանգնեցի: Իմ խաղից երբեւէ գոհ չեմ լինում. կարող էր ավելի լավ լինել”:

Մարինե Հակոբյանը


Խոսելով իր եւ Մովսես Երեմյանի խաղի եւ հարաբերությունների մասին` դերասանուհին նշեց, որ սյուժեն կապ չունի իրենց սիրո պատմության հետ.“Մեր անձնականը մեծ էկրան չենք բարձրացրել, նույնը նաեւ նկարահանման հրապարակում էր: Մովսեսի հետ շփվելը դժվար չէր, ի վերջո, մենք հինգ տարի ճանաչում ենք իրար, ինձ հարազատ է, բայց մենք միասին չենք: Երբ հնչում էր “ստոպը”, դառնում էի Անին, իսկ երբ “ռեք” բառը` ես դառնում էի Եվան”:

Սցենարի հեղինակ Անուշ Պետրոսյանի խոսքով` կարճ ժամանակահատվածում դժվար էր լավ արդյունք ստանալ, բայց փորձել են հնարավորինս որակյալ գեղարվեստական ֆիլմ թողարկել.“Եվայի դերում հենց Անի Երանյանին էի պատկերացնում: Լիային քասթինգով ընտրեցինք, իսկ իտալացու դերակատարին` իտալահայ Արթուրին գտնելու հարցում օգնեց ընկերուհիս, որն այդ ժամանակ գտնվում էր Իտալիայում եւ համացանցի միջոցով ինձ օգնում էր տեքստերը թարգմանել իտալերեն”:

Աննա Հարությունյանը` "Խաղ իմ կանոններով" ֆիլմի պրեմիերային


Մովսես Երեմյանը եւս մի քանի դրվագում իտալերեն է խոսում.“Զուտ անգիր չեմ արել. ամեն բառի իմաստը հասկացել եմ, հիմա քիչ-քիչ որոշ բառեր սովորում եմ: Հավանեցի ֆիլմը, բայց որքան էլ նայենք, կասենք, որ կարող էր ավելի լավը լինել, բայց թեթեւ, ժամանցային ֆիլմ է, որը կարելի է դիտել, ծիծաղել ու լիցքաթափվել”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին