Անի Երանյանը երեկ Երեւանի ժամանցի վայրերից մեկում ընկերուհիների եւ մայրիկի հետ տոնել է իր 24-ամյակը: Հյուրերի թվում են եղել դերասանուհի Աննա Հարությունյանը, ռեժիսորներ Ելենա Արշակյանը, Արմինե Հովսեփյանը եւ այլք:
Անի Երանյանը
BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը խոստովանել է, որ նախորդ տարվանից սկսել է իր ծննդյան օրը տխրել.“Եթե առաջ փետրվարի 4-ին պատրաստվում էի շատ ուրախ տրամադրությամբ, ապա վերջին երկու տարին ավելի տխուր եմ. երեւի մեծանալու հետ է կապված, բայց այս անգամ նախորդ տարվա համեմատ տրամադրությունս ավելի բարձր էր”:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս Անիի ընկերներն ուղիղ կեսգիշերին հյուրընկալվել են նրա տանը.“Իհարկե, սպասում էի նրանց, բայց ամեն անգամ այնքան անսպասելի ձեւով են շնորհավորում, որ անակնկալի եմ գալիս: Մինչեւ լուսաբաց նշել ենք: Առհասարակ, ամեն տարեդարձին մեր կյանքում մարդիկ ավելանում են կամ պակասում, բայց ժամանակը ցույց է տալիս, որ իմ կյանքում կան մնայուն մարդիկ: Այս տարի կողքիս հարազատ մարդիկ էին”:
Անի Երանյանի ծննդյան տարեդարձին
Ծննդյան օրվա առավոտյան դերասանուհին գնացել է քննության, քանի որ այժմ սովորում է Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում` “Կառավարում” բաժնի առաջին կուրսում: Նա համակուրսեցիների հետ նշել է տարեդարձը, ապա քննություն հանձնել “Արժութային համակարգ” առարկայից. “Միշտ ասում եմ, որ լավ մասնագիտություն ունեմ, բայց հարատեւ չէ. ցանկալի է երկրորդն էլ ունենալ: Որոշեցի այլ ոլորտ ընտրել: Շատ հաճելի էր, որ կուրսեցիներս ինձ դիմավորեցին իմ նկարով տորթով, ծաղիկներով, փուչիկներով ու նվերով”:
Անի Երանյանը` մայրիկի հետ
Անին օրվա ընթացքում ստացել է տարբեր նվերներ` իր սիրելի վարդերից մինչեւ աքսեսուարներ.“Նվեր ստանալիս մի քիչ վատ եմ զգում, ավելի շատ սիրում եմ ինքս նվիրել, բայց ընկերներիս նվերներն իրենց կարեւոր տեղն են ունենում”:
BRAVO.am
Լուսանկարները` Տատա Իսկանդարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: