Համազգային թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանը բալիկի է սպասում: «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի՝ երեկ տեղի ունեցած պրեմիերային ներկա էր նաեւ ապագա մայրիկը, որի կլորացած փորիկը կնկատեք միջոցառման ընթացքում արված լուսանկարում:):
Անի Ղազարյանը
Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի գլխավոր հերոսուհիներից Աննային մարմնավորող Անին հղիության փաստը չի թաքցնում, սակայն հրաժարվում է այս թեմայով մեկնաբանություն տալ:
Անի Ղազարյանը՝ դստեր հետ
«Այս շրջանում անձնականիս վերաբերյալ որեւէ հարցազրույց չեմ տալիս: Ժամանակի ընթացքում եթե որոշեմ խոսել, առաջինը ձեզ տեղյակ կպահեմ»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դերասանուհին:
Անիին մաղթում ենք թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ :):
BRAVO.am
Լուսանկարները՝ Անի Ղազարյանի արխիվից եւ Շարմի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: