×


Անի Քրիստիի զուգերգն Արա Մարտիրոսյանի հետ եւ կարեւոր պլանները

2014 թվականին Անի Քրիստիի երկրպագուներն ուրախանալու շատ առիթներ ունեցան. նոր երգեր, տեսահոլովակներ եւ, իհարկե, ամերիկյան մենահամերգ: Նա այժմ էլ զբաղված է եւ առաջիկայում նորություններ կներկայացնի: Ամերիկաբնակ երգչուհին BRAVO-ին տեղեկացրել է, որ կթողարկվի լոսանջելեսյան մենահամերգի տեսասկավառակը, որին կկցվի նաեւ իր մասին պատմող փաստագրական ֆիլմ:

Անի Քրիստին


“Նոր երգեր եւս կան. պատրաստում եմ զուգերգ Արա Մարտիրոսյանի հետ, որը կհայտնվի ինչպես նրա նոր ձայնասկավառակում, այնպես էլ` համացանցում: Երգի հեղինակը Սաթենիկ Թորոսյանն է, գործիքավումը կատարել է Մուրզիկը”,-մեզ հետ զրույցում ասել է Անին եւ հավելել, որ “Քեզ գտա” նախնական անվամբ զուգերգը, հավանաբար, կունենա տեսահոլովակ:

Անի Քրիստին


Երգչուհու խոսքով` գործնական բազմաթիվ առաջարկներ է ստացել, որոնց մի մասին արդեն իսկ համաձայնել է.“Այս տարին աշխատանքով լեցուն կլինի, իսկ կամփոփեմ 2016-ին` կազմակերպելով համերգային գեղեցիկ երեկո եւ 30-ամյակս ու գործունեությանս 19-ամյակը տոնելով իմ գործընկերների հետ, իրենց  մասնակցությամբ: Տեսնենք` ինչպես կստացվի”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW