×


Աննա Գեւորգյանի 29-ամյակի ռոմանտիկ ընթրիքն ու կաշկանդող հանգամանքը

Աննա Գեւորգյանը մարտի 10-ին տոնել է 29-ամյակը: Երիտասարդ հաղորդավարուհին արդեն իր կրծքի տակ կրում է երկրորդ բալիկին եւ չի կարողացել ծննդյան օրն անցկացնել խենթ, բուռն ու բացառիկ: Ինչպես նա է նշել BRAVO.am-ի հետ զրույցում, մի երեխային պետք է մայրիկի ներկայությունն ու խնամքը, մյուսն էլ կաշկանդում է ֆիզիկական ակտիվությունն ու ապրելակերպը:):

Աննա Գեւորգյանն` ամուսնու հետ


Պարզվում է` տոնական օրերից առաջ Աննայի գլխում մտքերի խառնաշփոթ է.“Ինձ շատ ավելի երիտասարդ եմ զգում, քան կամ: Սիրում եմ յուրահատուկ, չկրկնվող պահեր ու այնքան տարբերակներ եմ մշակում ժամանցն անցկացնելու ու յուրահատուկ դարձնելու համար, որ վերջում այդպես էլ չեմ կողմնորոշվում` որն անեմ, ու այդպես էլ չեմ հասցնում իրագործել մտահղացումներս”,- ծիծաղով ասել է նա:

“21TV”-ի նախկին հաղորդավարուհու խոսքով` իր լավագույն տարեդարձը եղել է 20-ամյակը.“Չափազանց անհոգ էի ու երջանիկ: Երիտասարդական մաքսիմալիզմ… Այդ տարիքում ծովը ծնկներիցս էր”:

Աննա Գեւորգյանի դուստրը` Լեան


Վլադ Աբովյանի օգնությամբ մայրիկին շնորհավորել է նաեւ փոքրիկ Լեան: Աննան պատմել է, որ հոգատար ու ջերմ ամուսինն իրեն երեկ ռոմանտիկ ընթրիքի էր հրավիրել.“Նա անակնկալների մեծ սիրահար է, բայց ամուսնությունն ու ընտանեկան կյանքն ամեն բան փոխում են: Հիմա մեծամասամբ տոները պլանավորում ենք` քննարկելով երկկողմանի ցանկություններն ու կարծիքները, նվերներն էլ ընտրում ենք` ըստ դիմացինի ճաշակի ու կարիքի”:

Աննան խոստովանել է, որ խենթ ու անսպասելի արարքների մեծ սիրահար է, բայց կա մի փոքրիկ բայց.“Մեր երեխաները մեզ հաճախ զրկում են մտքին ու գործին ազատություն տալու հնարավորությունից: Բարեբախտաբար, խանգարող հանգամանքը մեր կյանքի ուրախությունն է, ու կա գիտակցում, որ այս շրջանն անցողիկ է”:

Աննա Գեւորգյանն` ամուսնու եւ դստեր հետ


Երիտասարդ մայրիկը իրեն երջանիկ կին է համարում.“Կյանքը շռայլ է իմ հանդեպ: Իմ ողջ կյանքն եմ համարում հրաշք ու պարգեւ: Գոհ եմ ապրածս յուրաքանչյուր պահից, ինձ երջանիկ ու հաջողակ մարդ եմ համարում”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննա Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW