×


Աննա Դովլաթյան.«Վախ ունեի, որ դա ակնհայտ կլինի եւ ոչ հաճելի»

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ «Ուրիշի հոգին» սերիալում Օվսաննա Մինասյանին փոխարինել է Աննա Դովլաթյանը: Երգչուհին մեզ հետ զրույցում ասել է, որ նկարահանվելու առաջարկն իր համար անսպասելի էր, միեւնույն ժամանակ` շատ հաճելի.«Ճիշտն ասած` վախ ունեի, քանի որ երբեք այս բնագավառում չեմ եղել ու մտածում էի` փորձ չունենալս ակնհայտ կլինի եւ հեռուստադիտողին ոչ հաճելի»:

Աննա Դովլաթյանը


Նրա խոսքով` իր եւ հերոսուհու միջեւ շատ նմանություններ կան.«Ինձ գրավեց Արինայի բարությունը, բարոյականությունը եւ չարի դեմ պայքարելու ձգտումը:  Դժվար է, երբ փոխարինում ես դերակատարի, ով արդեն սիրվել է, եւ մարդիկ սովոր են այդ կերպարում տեսնել հենց նրան: Զարմանալի է, բայց արձագանքները դրական են, իսկ ես` իմ նկատմամբ շատ ավելի պահանջկոտ»:

Նկարահանման տաղավարում Աննան իրեն լավ է զգում.«Թիմի պրոֆեսիոնալիզմն ու մոտեցումը թույլ չեն տալիս, որպեսզի ավելորդ լարվեմ, ինչն ինձ շատ է օգնում կերպարն ավելի հեշտ ըմբռնելու հարցում: Չգիտեմ` որքանով է ստացվում, բայց փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի հեռուստադիտողին հաճելի լինի իմ խաղը»:

Աննա Դովլաթյանը եւ Աննա Հարությունյանը


Երգչուհուց հետաքրքրվել ենք` արդյոք բողոքներ չի ստանում սիրելիից` Դավիթ Աղաջանյանից, քանի որ այժմ խիտ գրաֆիկով է աշխատում եւ ավելի քիչ ժամանակ կարող է տրամադրել նրան.«Բնականաբար, այժմ զբաղվածությունս մեծ է, բայց Դավիթն ամեն րոպե իմ կողքին է նկարահանման հրապարակում եւ ամենուր ուղեկցում է ինձ, ինչ էլ որ լինի»:

Աննա խոստովանել է, որ իր` որպես դերասանուհի ներկայանալն այնքան էլ սիրելիի սրտով չի.«Թեեւ նա այս բնագավառի մարդ է, խիստ եւ հայ տղամարդուն վայել մտածելակերպ ունի, ինչը ես շատ հարգում եմ: Բայց երբ կերպարիս հետ ծանոթացավ եւ հասկացավ` Արինան բարի է, համակերպվեց զուտ ինձ չնեղացնելու համար»:

Անդրադառնալով երգչուհու կարիերային` նա հետեւյալն է ասել.«Երգարվեստում էլ շուտով նորություններ կունենամ. վերջապես հանդես կգամ հայալեզու երգով, որին ինքս էլ շատ եմ սպասում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW