×


Աննա Թովմասյան. «Արդեն համակերպվել եմ...»

Արամեի համար այս ամառն աշխատանքային էր. նոր երգերի ձայնագրություններ, տեսահոլովակ, համերգային շրջագայություններ Հայաստանի տարածքում եւ դրա սահմաններից դուրս: Երգչի կինը՝ Աննա Թովմասյանը, BRAVO.am-ին ասել է, որ սիրելի ամուսինն, այնուամենայնիվ, կարողացել է կազմակերպել իրենց համատեղ հանգիստը:

Աննա Թովմասյանը եւ Արամեն


«Նախապես ծրագրել էինք ամառային արձակուրդը, բայց Արամեի զբաղվածության պատճառով չկարողացանք կյանքի կոչել: Քանի որ ծովափնյա քաղաքներում էլ է ելույթներ ունեցել, համատեղելով հաճելին օգտակարի հետ` հանգստացանք, լողացինք ու լավ ժամանակ անցկացրինք»,- ասել է Աննան, ով ակտիվ հանգստի կողմնակից է:

Նրան ամուսնու գերզբաղված առօրյան ու տնից հաճախ բացակայությունները չեն անհանգստացնում. «Ճիշտ է` շատ եմ կարոտում, բայց արդեն համակերպվել եմ: Գիտակցում եմ, որ դա նրա գործի բնույթն է: Բոլոր այն քաղաքներում, որտեղ կարող եմ ուղեկցել, ինձ հետը տանում է: Երեւանում եղած ժամանակ էլ միշտ միասին ենք»:

Աննա Թովմասյանը եւ Արամեն


Աննայից տեղեկացանք, որ Արամեի երկրպագուները առաջիկայում նորությունների պակաս չեն ունենա. «Դրանց մասին չէի ցանկանա ժամանակից շուտ խոսել: Կարծում եմ` շատերին կուրախացնի…»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Աննա Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին