×


Աննա Հարությունյանը կխոսի՞ ընտրյալի մասին :)

Աննա Հարությունյանի կերտած ֆիլմային, սերիալային ու թատերական կերպարներին BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է: 24-ամյա դերասանուհին մեր կայքին տված հարցազրույցներից մեկում նաեւ նշել էր, որ ընտրյալ ունի եւ լինելով երիտասարդ կին` ուզում է ընտանիք կազմել, սակայն չէր բացահայտել իր սիրտը նվաճած տղամարդու ով լինելը:

Աննա Հարությունյանը սիրելիի` Տիգրան Շահինյանի հետ


Եվ ահա, վստահելի աղբյուրներից BRAVO.am-ին հայտնի էր դարձել, որ Աննան արդեն որոշ ժամանակ հանդիպում է Տիգրան Շահինյանի հետ, որը հանդիսանում է նաեւ “Չղջիկներ. չեզոք գոտի” ֆիլմի տնօրենը: Հարգելով զույգի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը` նրանց սիրավեպի մասին չէինք բարձրաձայնում, սակայն հիմա իրավիճակն այլ է. գեղեցկուհին սիրելիի հետ ներկայանում է հանրային միջոցառումներին, նրանք չեն խուսափում նաեւ միասին լուսանկարվելուց: 

Աննա Հարությունյանը


BRAVO.am-ը խոստանում է Աննա Հարությունյանի եւ Տիգրան Շահինյանի սիրո պատմությունն ու գեղեցիկ ֆոտոշարք ներկայացնել ընթերցողներին այն ժամանակ, երբ նրանք կհամաձայնեն խոսել այս թեմայի շուրջ եւ ոչ միայն :):

Աննա Հարությունյանը սիրելիի` Տիգրան Շահինյանի հետ


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW