“Elite Model Look”-ը միջազգային մրցույթ է, որին ժամանակին մասնակցել են հանրահայտ այնպիսի սուպերմոդելներ, ինչպիսիք են Սինդի Քրոուֆորդը, Կլաուդիա Շիֆերը, Նաոմի Քեմփբելը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ժիզել Բունդհենը եւ ուրիշներ: Այս տարի նրանց շարքը համալրելու համար կպայքարի նաեւ մեր հայրենակցուհիներից մեկը:):
Եվա Բաղդասարյանը
Երեւանում երեկ տեղի է ունեցել մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը, որին մասնակցել են 14-ից 22 տարեկան հայուհիներ, որոնցից Թբիլիսիում հոկտեմբերի 5-ին կայանալիք կիսաեզրափակչին մասնակցելու հնարավորություն են ստացել Արփինեն, Աննան եւ Եվան:
“Էլիտ մոդել լուք-Հայաստան/Վրաստան”-ի պաշտոնական ներկայացուցիչ, “IC Model Management”-ի տնօրեն Իա Կիցմարիշվիլին նշել է, թե մեծ ցանկություն ունի, որ հաջորդ տարի այստեղ անցկացվի նաեւ մրցույթի ազգային կիսաեզրափակիչ փուլը.“Իսկ այս անգամ երկու երկրի ներկայացուցիչների ընտրությունը կկատարվի Թբիլիսիում”:
"Elite Model Look" մրցույթի հայաստանյան ընտրական փուլին
“Luxury Group”-ի հիմնադիր տնօրեն, “Elite Model Look Armenia”-ի ընտրական փուլի ժյուրիի անդամներից Էռնեստո Մարկոն ասել է, թե մեծ ուրախությամբ են մասնակցում մրցույթին, որը մեր մոդելներին հնարավորություն կտա բարձունքներ նվաճել: Իա Կիցմարիշվիլին էլ հավելել է, որ բացի գեղեցիկ արտաքինից, փնտրելու են հետաքրքիր կերպարներ:
Աննա Գրիգորյանը
Աննա Գրիգորյանը BRAVՕ.am-ի հետ զրույցում նշել է, որ սա մոդելային մրցույթի մասնակցության իր առաջին փորձն է.“Ինձ ավելի հոգեհարազատ են կինոն, թատրոնը, հեռուստատեսությունը, բայց մեր երկրում քիչ են հեռանկարները, լճացման շրջանում էի, նույնիսկ մտածում էի մեկնել Հայաստանից եւ արտերկրում աշխատանքի անցնել: Բազմիցս առաջարկել են մասնակցել “Elite Model Look”-ին, միշտ հրաժարվել եմ, իսկ հիմա շատ հաճելի է, որ հնարավորություն ստացա մասնակցել նաեւ հաջորդ փուլին’’:
Հաջողություն ենք մաղթում մեր մոդելներին:): Նշենք, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու չինական Շենչժեն քաղաքում, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար եվրո:
Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Աննա Գրիգորյանի անձնական արխիվից
Թոփ լուսանկարը` Vahe Step-ի եւ Արգինե Մինասյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: