×


Աննան, Մովսեսը, Արփինեն, Ալեքսանդրը եւ ուրիշներ` Անի Երանյանի ծննդյան տարեդարձին

“Գեներալի աղջիկը” հեռուստասերիալի դերասանները մեկը մյուսի հետեւից նշում են ծննդյան տարեդարձները:): Հունվարի 16-ին Աննա Հարությունյանը երեւանյան ակումբներից մեկում նշեց ծննդյան 24-ամյակը, երեկ էլ` փետրվարի 4-ին, “Jose” ժամանցի համալիրում հավաքվածներից բարեմաղթանքներ էր լսում Անի Երանյանը: Նա դարձել է 22 տարեկան:

Անի Երանյանը նշել է ծննդյան տարեդարձը


Դերասանուհին շնորհավորանքներ ստացել է գիշերվանից սկսած. գործընկերները նրան այցելել են ուղիղ կեսգիշերին.“Մեր բակում մեծ տառերով գրել էին “Happy Birthday” ու վառել էին: Մայրիկս ասաց, որ պատուհանից նայեմ, մեկ էլ տեսնեմ` փուչիկներով, գլխարկներով իմ անունն են կանչում: Իջա ներքեւ, հրավիրեցի խնջույքը տանը շարունակելու, հետո լսեցի, որ դրսից ինչ-որ մեկը թակում է մեր պատուհանը: Բարձրահարկի 8-րդ հարկում ենք ապրում, թակոցն ինձ տարօրինակ թվաց, մոտեցա պատուհանին եւ տեսա Թատերական ինստիտուտից իմ մտերիմ ընկերուհուն` Օֆելյային` վերամբարձ կռունկի վրա”:

Առավոտյան հոբելյարին քնից արթնացրել են փոքրիկ երեխաները, երբ միաձայն կանչել են նրան. “Շատ սիրուն հագնված 5-6 տարեկան աղջիկներ էին, ուզում էին` միասին նկարվենք, բակում էլ կավճով գրել էին` “Անի Երանյան, ծնունդդ շնորհավոր”. հավանաբար, մեր հարեւանների երեխաներն էին”:

Աննա Հարությունյանը եւ Անի Երանյանը


Անի Երանյանի ծննդյան տարեդարձին մասնակցել են “Գեներալի աղջիկը” սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանն ամուսնու հետ, Աննա Հարությունյանն ընկերոջ հետ, Ալեքսանդր Բաբասյանը կնոջ հետ, Արմինե Պողոսյանը, Արփինե Իսրայելյանն ամուսնու հետ, սերիալային այլ դերասաններ եւ ընկերներ:

“Ծնունդն այն տոնն է, որը պետք է նշես հարազատ մարդկանց հետ, ճիշտ է` շատ մարդկանց եմ սիրում ու հարգում, բայց մտերիմ հարաբերություններ չունեմ: Ներկա էին այն մարդիկ, որոնց հետ շատ կապված եմ ու ամեն օր շփվում եմ: Հրավիրված էին նաեւ Յանան, Սուրենը, Էլբակյանները, բայց հարգելի պատճառով չկարողացան գալ: Շատ ուրախ եմ, որ իմ տոնին ներկա մարդիկ, անկախ ֆոտոխցիկներից ու տեսախցիկներից, լիարժեք ուրախացել են”,-նշել է հոբելյարը: 

Աննա Գրիգորյանը եւ դիզայներ Դիանա Շատվերյանը


Դերասանուհու խոսքով` ստացել է բազմաթիվ նվերներ` խաչեր, օծանելիք, հագուստ, կլատչ, աքսեսուարներ եւ վարդեր: Ծննդյան տորթն ընտրել են նրա մայրիկն ու դիզայներ Դիանա Շատվերյանը, Անին էլ չի մոռացել մոմերը փչելիս երազանք պահել. “Նրանց հումորային մոտեցումը շատ հավանեցի. առօրյայում շատ եմ սիրում կեդեր հագնել, ինչքան էլ իմ կյանքում կան տեսախցիկ, շտատիվ, բազմոց, սպորտայինն եմ նախընտրում”:

Արամ Մանուկյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Արփինե Իսրայելյանն` Անի Երանյանի ծննդյան տարեդարձին


Dj Guevo-ն հյուրերի համար հնչեցրել է ոչ միայն ակումբային, այլեւ հայկական երաժշտություն, երգչուհի Լիլուն էլ երեք երգ է կատարել. “Անսպասելի նվեր արեց, թեեւ իր հետ մեկ անգամ եմ շփվել դիզայներ Դիանա Շատվերյանի ամանորյա հավաքածուի ցուցադրության ժամանակ: Հաճելի էր, որ եկավ, երգեց, լավ բարեմաղթներ հղեց”:

Անի Երանյանի ծննդյան տարեդարձին


22-ամյա դերասանուհին նշել է, որ ծննդյան տոներին տարեցտարի ավելի է գնահատում իր ծնողներին. “Ամեն օր եմ շնորհակալ, որ ծնողներս հենց իմ ծնողներն են, բայց տարեդարձիս միշտ հետաքրքիր զգացողություն եմ ունենում: Նրանց երախտապարտ եմ, բառերով դժվար է նկարագրել”:

Անի Երանյանը եւ Մովսես Երեմյանը


Խոսելով իր եւ Մովսես Երեմյանի հարաբերությունների մասին` Անին ընդգծել է, որ խոսակցություններից խուսափելու համար չի ցանկանում բարձրաձայնել անձնական կյանքը. “Մենք ավելի հեշտ ենք ապրում, երբ մեր անձնական կյանքը չեն քննարկում, ինչպես հարցական կա, թող այդպես էլ մնա: Առաջ կիսվում ու պատմում էի, բայց հասկացա, որ այդ ամենը մեզ վրա լավ չանդրադարձավ”:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է դերասանուհուն:): 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW