Մինչ ողջ աշխարհը փորձում է երեւակայել, թե ինչպիսին կլինի Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի հարսանիքը, համացանցում տարածվել են դերասանների` հարսանեկան հանդերձներով լուսանկարները:
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին
Մի շտապեք եզրակացնել, թե “աստղային” զույգը վերջապես ամուսնացել է:). Ութ տարի խնամքով թաքցնելուց հետո կինոստուդիան ներկայացրել է “Միսթր եւ միսիս Սմիթներ” ֆիլմի բեքստեյջային բացառիկ լուսանկարներ:
Այս կադրերը ֆիքսվել են ֆիլմում հարսանիքի տեսարանը նկարահանելուց հետո: Ակնհայտ երեւում է, որ Ջոլին ու Փիթը չեն ցանկանում դուրս գալ մարմնավորած կերպարներից, թեեւ տեսախցիկն անջատված է, ցույց են տալիս իրենց զգացմունքները, գրկախառնվում են, եւ կարծես թե արդեն իսկ պատրաստ են միմյանց հավերժ սիրելու խոստում տալ:
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին
Գաղտինք չէ, որ դերասանների սիրավեպը սկսվել է հենց 2004 թվականին` “Միսթր եւ միսիս Սմիթներ”-ի նկարահանումների ժամանակ: Ութ տարվա համատեղ կյանքի ընթացքում նրանք երեք զավակ են ունեցել, երեքին էլ որդեգրել են:
Նշենք, որ այս ապրիլին Անջելինան եւ Բրեդը հայտարարել են, որ նշանադրվել են, սակայն ամուսնանալ չեն շտապում:):
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: