×


“Ասա` ինչ դիրքով ես սիրով զբաղվում, ասեմ` ով ես դու” :)

Թե՛ տղամարդիկ, եւ թե՛ կանայք ունեն իրենց սիրելի դիրքերը սեքսով զբաղվելու համար: Հետաքրքրական է, որ մասնագետները նախընտրելի դիրքերից կարող են որոշել մարդու բնավորության առանձնահատկությունները: Մինչ առավել տարածված դիրքերի մասին խոսելը հարկ է նշել, որ սեքսուալ կյանքի խայտաբղետ լինելուն նպաստում է զուգընկերոջ/ուհու ստեղծագործական միտքն ու համարձակությունը նորություններ փորձելու առումով:


“Միսիոներական դիրք”

Սա ամենատարածված դիրքերից է: Նախընտրում են այն մարդիկ, ովքեր ավելի ավանդապահ են: Այս տղամարդիկ պարզ եւ տարածված տարբերակով են հաճույք պարգեւում զուգընկերուհուն, որի միայն լավ եւ դրական հատկանիշներն են նկատում: Միսիոներական դիրքի սիրահարները “որքան հեշտ, այնքան լավ” մտածելակերպով մարդիկ են: Նրանք սիրում են նաեւ զուգընկերուհու աչքերի մեջ նայել ամեն պահ, անգամ սեքսի ժամանակ:


“Շան դիրք”

Հավակնոտ, իշխող, ինքնավստահ եւ նպատակասլաց տղամարդիկ են սիրում այս դիրքը: Նրանք պարբերաբար նոր գաղափարներ են հղանում եւ անընդհատ շարժման մեջ են: Հետաքրքիր է, որ այս դիրքը նախընտրող տղամարդիկ կարող են երկերեսանի լինել: Անծանոթների համար նրանք անպարտելի են, իսկ ընտանիքի անդամների համար` նույնիսկ թույլ:


“Հեծյալի դիրք”

Այս դիրքը սիրող տղամարդիկ ամուր ու արդարամիտ են, հարմարավետ են զգում, երբ իրենց ղեկավարում են, բայց հրաշալի տեսնում ու հասկանում են այն, ինչ կատարվում է իրենց թիկունքում: Նրանք հավատարիմ են իրենց տեսակետին եւ կարծում են, որ կյանքում յուրաքանչյուրը վաստակում է այն, ինչին արժանի է: Փոքր-ինչ ծույլ են:

Կանայք ինքնավստահ են եւ մաքսիմալիստ, շատ լավ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից եւ տղամարդուց: Ցանկացած իրավիճակում իրենց շահն են կորզում: Իսկ ահա մեջքով դեպի տղամարդը դիրքի սիրահարները իսկական չարաճճիներ են, մանկուց  չեն ենթարկվել կանոններին, մանրուքների պատճառով մեծ պատմություններ չեն սարքում, սեքսում խենթ են, երբեմն անպատասխանատու:


“Կանգնած դիրք”

 Այս դիրքով սեքսով զբաղվողներն առավել պատասխանատու մարդիկ են: Նրանք իրենց ուսերին կարող են վերցնել ցանկացած բարդություն եւ ժամանակին այն իրականացնել:  Հենց նրանց էլ վստահում են ղեկավարներն ու հանձնարարում կարեւորագույն աշխատանքները: Սովորաբար, այս դիրքը նախընտրողներն անընդհատ որեւէ տեղ են շտապում: Նրանց գլխում անդադար մտքեր են պտտվում, զուգընկրներն էլ հաճախ կարող են փոխվել:


“Նստած դիրք”

Այս դիրքը նախընտրողներն իսկական գանձ են զուգընկերների համար: Նրանք հոգատար են եւ նրբանկատ: Նրանց փափուկ բնավորությունը զուգընկերոջը հեշտությամբ կառավարելի է դարձնում: Նրանց սեռական կյանքում մեծ տեղ ունեն քնքշանքները:


“Ունիվերսալ”

Սիրելի դիրքեր չունեն: Այսպիսի մարդիկ  նրբանկատ են եւ քաղաքավարի, միեւնույն ժամանակ` կոպիտ ու գռեհիկ, երբեմն ամաչկոտ եւ անկանխատեսելի: Նրանք ավելի շատ մտածում են զուգընկերուհուն բավարարելու մասին, իսկ թե որ դիրքով, արդեն էական չէ: Տեսակով որսորդներ են եւ անընդհատ փնտրտուքների մեջ են:


Հետաքրքիր է իմանալ

Ըստ սեքսուալ առողջության միջազգային կենտրոնի տվյալների`  օրական 10 հազար զույգ սեքսով զբաղվելու ընթացքում վնասում է մարմնի այս կամ այն հատվածը: Այնպես որ, զգույշ եղեք նոր դիրքեր փորձելիս, այո՛, զգույշ, բայց ոչ` զուսպ:
Հետաքրքիր է իմանալ, որ օրական 100 միլիոնից ավելի զույգ սեքսով է զբաղվում: Այսքանից հետո բնական է, որ երկիր մոլորակն այդքան աղմկոտ ու անհանգիստ է:):

Պատրաստեց Կ. Ա.-ն
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW