×


“Աստղիկ 3” նախագծի հաղթող Էլինա Չոլախյան. “Ասում են` վա˜յ, այն թիթիզն ա” :)

“Շանթ” հեռուստաընկերությամբ ցուցադրվող նախագծերից “Աստղիկ 3”-ն, ինչպես հայտնի է, ավարտվել է: Հաղթողի անունը հայտարարվել է եզրափակիչ գալա համերգի ժամանակ. երջանիկը 9-ամյա Էլինա Չոլախյանն է:): Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուզաննա  Թադեւոսյանը, իսկ երրորդ հորիզոնականում է Ռազմիկ Աչիկյանը:

Լեւոն Հարությունյանը եւ "Աստղիկ 3" նախագծի մրցանակակիրները


Էլինան սովորում է Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: Փոքրիկը որոշել է ուժերը փորձել արդեն սիրված նախագծում, երբ հեռուստատեսությամբ տեսել է գովազդը: Նա հաճախում է Երգի պետական թատրոնի դպրոց-ստուդիան, ինչպես նաեւ Սայաթ- Նովայի անվան երաժշտական դպրոցը: 

“Չէի պատկերացնում, որ կհաղթեմ, քանի որ ես ու իմ ամենամոտ ընկերուհին՝ Ռուզաննան, լավ էինք երգում, երկուսս էլ արժանի էինք հաղթանակի, բայց երբ իմ անունն ասացին, անչափ հուզվեցի: Նախագծում ձեռք բերեցի շատ լավ ընկերներ, որոնք լցրեցին իմ կյանքը: Ընկերներս ոգեւորում ու ասում էին ինձ, որ կհաղթեմ, իսկ եթե չհաղթեմ, պետք չէ հուզվել, նեղվել, քանի որ ամեն ինչ դրանով չի ավարտվի”,-պատմել է Էլինան:

Էլինա Չոլախյան. "Եթե կատարումը մեղեդային է, սկսում եմ հուզվել"


Աղջիկը երգարվեստում իր նախասիրություններն ունի. սիրելի երգիչներից են Ուիթնի Հյուսթոնը, Մայքլ Բուբլեն եւ Քրիստինա Ագիլերան: Էլինան նշել է, որ նաեւ ռոք է սիրում. “Եթե կատարումը մեղեդային է, սկսում եմ հուզվել, իսկ ուրախ երգերից աշխուժանում եմ”: 

“Աստղիկ 3” նախագծի հաղթողի խոսքով` իրեն արդեն ճանաչում են փողոցում ու ասում. “Վա˜յ, այն թիթիզն ա:)”:

Ավարտվել է "Աստղիկ 3" նախագիծը


“Էլինան շատ երաժշտական, զգայուն, նուրբ եւ միաժամանակ փոքրիկ աղջնակ է, որն իրեն վստահված երգերն առաջին հերթին փորձում էր հասկանալ, վերլուծել, հետո նոր բեմ դուրս գալ: Կարեւորն այն է, որ նա իր զգացմունքները կարողանում է փոխանցել հանդիսատեսին”,-ասել է “Աստղիկ” նախագծի պրոդյուսեր Լիլիթ Դանիելյանը:

Խոսելով նախորդ “աստղիկների” մասին` Լիլիթը հետեւյալն է նշել. “Նրանք այս ընթացքում շատ համերգներ են ունեցել, այդ թվում` Ռուբեն Հախվերդյանի, Շուշան Պետրոսյանի, մոտ երկու ամիս առաջ էլ՝  Մարթեն Յորգանցի հետ: Առայժմ չեն կարողանում առանձին կարիերա սկսել. սովորել են թիմային աշխատանքին, իրար հետ շատ կապված են եւ խմբով են ներկայանում”: 

Էլինա Չոլախյանը եւ Ռուզաննա Թադեւոսյանը


Նշենք, որ լսումների եւ թատրոնի փուլից հետո գալա համերգներին ելույթ ունենալու հնարավորություն են ունեցել 12 լավագույնները: Հաջորդ փուլ անցնող եւ հաղթողի կոչմանն արժանացած մասնակիցներին ընտրել են հենց հեռուստադիտողները` քվեարկելով նրանց օգտին: Այս անգամ “աստղիկները” ներկայացրել են նաեւ համաշխարհային հիթեր, որոնց համար հատուկ գրվել էին մանկական մտածելակերպին, աշխարհին մոտ հայերեն խոսքեր:

BRAVO.am
Լուսանկարները` “Շանթ” հեռուստաընկերության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW