Աստղիկ Սաֆարյանը կրկին մեկնել է Երեւանից, կրկին վերադառնալու նպատակով: Այս անգամ եւս երգչուհին Նոր տարին նշել է Բարսելոնում՝ ընտանիքի հետ, սակայն ի տարբերություն նախորդ տոների, այս անգամ բոլոր ուտեստներն ինքնուրույն է պատրաստել.«Հայկական ավանդական ուտեստները, որոնք միշտ մայրիկս էր պատրաստում, այս անգամ ինքս փորձեցի։ Մեծ բավականություն ստացա ինչպես ընթացքից, այնպես էլ արդյունքից։ Հատկապես գտնվելով Հայաստանից դուրս՝ փորձել ենք մեր տանը նման կերպ ապահովել Ամանորի հայկական մթնոլորտը»։
Աստղիկ Սաֆարյանը
BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ ստացել է տարատեսակ նվերներ, սակայն իր համար նյութական նվերներից ավելի կարեւոր են երկրպագուների շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները: Նաեւ պատմել է, թե Նոր տարվա որ ավանդույթն է սիրում.«Մինչ կեսգիշերին կհնչեն ժամացույցի զանգերը, յուրաքանչյուրն իր ձեռքում պահում է խաղողի 12 հատիկ, որոնք պետք է ուտել զանգերի ներքո, ասում են՝ եթե իսկապես հասցնես, ապա գալիք տարում քեզ սպասվում է 12 հաջող ամիս։ Թվում է, թե հեշտ է, բայց իրականում դժվար է մեկ վայրկյանում ուտել մեկ հատիկ, եւ ընթացքում, բնականաբար, սկսեցի ծիծաղել ու զվարճանալ, հենց այդպես ուրախ ծիծաղով էլ մուտք գործեցի Նոր տարի:)։ Սա իմ ամենասիրելի ավանդույթն է, որը տարածված է Բարսելոնում եւ ունի դրական ու հաճելի խորհուրդ»։
Աստղիկ Սաֆարյանը
2016-ի ընթացքում Աստղիկը նախատեսում է նշանավորել իր բեմական գործունեության 10-րդ տարին.«Պետք է մեծ պատասխանատվություն, շատ ժամանակ ու էներգիա տրամադրեմ։ Շատ կաշխատեմ, որ կարողանամ իրականացնել բոլոր ծրագրերս: Երբ իրագործեմ, BRAVO.am-ը կլինի առաջիններից, ում հետ սիրով կկիսվեմ իմ նորություններով»։
Ինչպես նշել է երգչուհին, ի տարբերություն աշխատանքի, անձնական կյանքում երբեք պլաններ չի կազմում.«Ինչպես գրել եմ իմ «Մոլորված սեր» երգում՝ մոլորված ու կորած մի սեր, որ փնտրում է տեր, եկել է ու գտել ինձ… Ինձ թվում է՝ այդ «մոլորված», սակայն ամուր եւ հասուն սերն իսկապես փնտրում է ինձ եւ մի օր կգա եւ Աստծո կամքով կգտնի:)»։
Աստղիկ Սաֆարյանը
Աստղիկը շուտով կվերադառնա Բարսելոնայից, բայց օր դեռ չի որոշել.«Այժմ իսպանացի դիզայներների հետ զբաղվում եմ իմ ապրանքանիշի գլխարկների ստեղծմամբ։ Նաեւ առաջարկներ ունեմ նկարահանվել գովազդային հոլովակներում ու ֆոտոշարքերում։ Բայց երբ վերադառնամ իմ սիրելի Երեւան, անմիջապես կանցնեմ աշխատանքային գրաֆիկիս»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Սարգիս Մկոյանի եւ Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: