×


Աստղիկ Սաֆարյան.“Երբ դիտեցի, կարոտս ավելի ուժգնացավ…”

Աստղիկ Սաֆարյանն ամիսներ առաջ ներկայացրեց նոր երգ, որի հիման վրա գարնանը նկարահանված տեսահոլովակի պրեմիերան այսօր է: “Today”-ը ժամեր անց կլինի նաեւ BRAVO.am-ի Videos բաժնում:):

Դիփ Դենին եւ Աստղիկ Սաֆարյանը


“Շատ գունեղ, ամառային եւ ամենակարեւորը դեպի Երեւան կանչող տեսահոլովակ է: Երբ օրեր առաջ դիտեցի, կարոտս անմիջապես ավելի ուժգնացավ: Այն Երեւան քաղաքի, երեւանցիների, տեղի երիտասարդության, իմ երկրպագուների այսօրն է”,-մեզ հետ զրույցում նշել է երգչուհին:

“Today”-ում  կտեսնեք նաեւ երգչուհու հայտարարած մրցույթի մասնակիցներից մի քանիսին.“Հավանել էի նրանց մեջբերումները, հրավիրեցի: Ցավոք, վերջնական տարբերակում ոչ բոլորն են ընդգրկվել. մոնտաժողն ընտրել է ամենից համապատասխան կերպարներին: Հուսով եմ` երկրպագուներիս համար հետաքրքիր եւ ժպիտ պարգեւող փորձություն էր, քանի որ նպատակը նրանց հետ շփվելն էր”:

Աստղիկ Սաֆարյանը` "Today" տեսահոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակում, որը նկարահանել է Նիկոլոն, մոնտաժել` Արթուր Մաթեւոսյանը, կտեսնեք ոչ միայն Աստղիկին ու երկրպագուներին, այլեւ երգի հեղինակներ Լեոն Գրիսին ու Դիփ Դենիին.“Սա “Better Way” տեսահոլովակիս տրամաբանական շարունակությունն է: Եթե նախորդում փնտրում էինք ավելի լավ ուղի, “Այսօր”-ում այն գտել ենք մեր սիրելի մայրաքաղաքում”:

Երգչուհին տեսահոլովակներ ներկայացնելուց բացի, Իսպանիայում մասնակցում է համերգների, օրեր առաջ էլ ելույթ է ունեցել Կոստա Բրավայում.“Կատարում եմ ինչպես իմ երգացանկից, այնպես էլ համաշխարհային հիթեր: Ծովափին փակ երեկույթ էր, ելույթս անցավ ջերմ մթնոլորտում: Նման միջոցառումները կշարունակվեն ամռան ընթացքում”:

Աստղիկ Սաֆարյանը` "Today" տեսահոլովակի նկարահանումներին


Աստղիկ Սաֆարյանը կարծում է` հանգստի ժամանակ չի ունենա. իր համար սահմանել է աշխատանքով հագեցած օրակարգ.“Նոր երգեր, անսպասելի ռեմիքսներ, մասնակցություն մի քանի մրցույթի, իմ “ACO” ապրանքանիշի տեսականու նոր նմուշեր, նոր տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներ ու այլ ծրագրեր, որոնց մասին դեռ կպատմեմ”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW