Աստղիկ Սաֆարյանն օրերս Իսպանիայում տեսել է նրան ու սիրահարվել, բայց ոչ թե առաջին հայացքից, այլ` առաջին երգից:): Բարսելոնում բնակվող երգչուհին հերթական զրույցն է ունեցել BRAVO.am-ի հետ, ինչպես նաեւ իր նոր ֆոտոշարքն է տրամադրել, որն էլ ներկայացնում ենք:
Աստղիկ Սաֆարյանը
-Ձմռանն ընդառաջ ջերմ ու տաք ֆոտոշարք անելու գաղափարն ինչի՞ արդյունքում է ծագել:):
-Ֆոտոշարքն արվել է Կոստա Բրավայի ծովափնյա քաղաքներից մեկում: Կարելի է ասել, տաք եւ արեւոտ եղանակը նոյեմբերին ուղղակի պարտադրեց գեղեցիկ լուսանկարահանում իրականացնել` շեշտը դնելով աշխույժ գույների, բնության, նորաձեւության համատեղման վրա: Եղանակը մեծապես ազդում է տրամադրությանս վրա. երբ արթնանում եմ ու տեսնում, որ արեւոտ ու գեղեցիկ օր է, անմիջապես տրամադրությունս բարձրանում է, ուղեկցում ինձ ամբողջ օրվա ընթացքում եւ հակառակը:
Աստղիկ Սաֆարյանը
-Ապրելով Բարսելոնում` բրիտանական դրոշով շրջազգեստ ես կրում: Հատո՞ւկ է մտածված: Խնդրեմ, հագուստի ընտրությունիցդ խոսիր:
-Փորձել եմ սադրել իսպանացիներին:): Հագուստի ընտրությունն ու համադրումը, ինչպես միշտ, ես եմ արել: Հատուկ չեմ ընտրել, ուղղակի ներկայիս “Euro Style” նորաձեւության տենդենցն է ինձ դուր եկել, որը փորձել եմ համադրել սեփական ոճիս հետ:
Աստղիկ Սաֆարյանը
-Օրերս մասնակցել ես Միկայի համերգին: Սիրելի կատարողներիդ շարքում նա որերո՞րդն է:): Ինչպե՞ս ձեռք բերեցիր տոմսերը:
-Տպավորիչ առաջին մեծ համերգը, որին ներկա եմ գտնվել, “Fall Out Boy” փանք ռոք բենդի ելույթն էր Մոսկվայում: Վերջերս Իբիցայում եղա Դեյվիդ Գետտայի համերգին, սպասում եմ Ռիհաննայի եւ “Muse” խմբի` հունիսին կայանալիք համերգներին: Հուսով եմ` ինձ կհաջողվի ներկա գտնվել այդ երկուսից գոնե մեկին: Իսկ մի քանի օր առաջ սրճարանից դուրս գալուց պատահաբար տեսա մեծ պաստառ, որտեղ գրված էր` Միկան համերգ է տալու Բարսելոնում` իր նոր` երրորդ CD-ն ներկայացնելու համար: Ուրախությանս ուղղակի չափ չկար: “Լավ” տոմսեր ձեռք բերեցի, որպեսզի կարողանամ լավ տեսնել իմ սիրելի երգչին: Եվ…
Աստղիկ Սաֆարյանը Բարսելոնում մասնակցել է Միկայի համերգին
-Եվ ինչպիսի՞ն են տպավորություններդ:):
-Եվ… Օհ, Աստված իմ, վերջապես տեսա նրան` իմ շատ սիրելի Միկային: Պետք է խոստովանեմ, որ ես նրա մեծագույն երկրպագուն եմ, նրան սիրել եմ հենց իր առաջին երգից:): Մեքենայիս մեջ անդադար հնչել են իր երկու ձայնասկավառակի երգերը: Մեծ երգիչ էի համարում նրան, իսկ համերգին ներկա լինելուց հետո հասկացա` մեծագույն երգիչ է, արտիստ, իսկական կատարող: Ես ուղղակի սիրահարվեցի. ինչպե˜ս նա ներկայացրեց իր արվեստը իսպանացի հանդիսատեսին: Լինելով անգլախոս, իսպանացի հանդիսատեսի համար հատուկ ծրագիր էր պատրաստել, խոսում, շփվում էր միայն իսպաներենով: Ինչպես սիրում եմ ասել` երգում էր առանց զեղչերի: 2 եւ կես ժամ եւ չհնչեց սխալ ոչ մի նոտա: Զգացվեց նրա անկեղծությունը, հասարակ լինելը եւ թե ինչքան էր գնահատում հանդիսատեսին, որոնք համերգին եկել էին “առանց քննադատությունների” սկզբունքով: Դա շատ հաճելի է եւ ուժ է տալիս յուրաքանչյուր երգչի ու ստիպում ավելի լավ կատարել:
Աստղիկ Սաֆարյանը Բարսելոնում մասնակցել է Միկայի համերգին
-Բացի տպավորություններից, ի՞նչ է քեզ մնացել Միկայի համերգից:):
-Համերգից հետո շատ դժվար էր Միկային տեսնելը: Երբ մոտեցա նրա անձնակազմի անդամներին, որպեսզի հայտնեմ իմ հիացմունքը, խնդրեցի որեւէ բան նվիրել համերգից` որպես հուշ: Նրանք էլ ինձ համերգի ծրագիրը նվիրեցին` “setlist”-ը: Ինձ համար դա շատ հիշարժան նվեր է: Միգուցե փոքրիկ բան է, բայց այդ գեղեցիկ պահվածքով քառապատկեցին իմ սերը եւ հավատարմությունը երգիչ Միկային:
BRAVO.am
Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: