Աստղիկ Սաֆարյանն այսօր Փարիզում է, մեկ շաբաթից կմեկնի Բարսելոն, իսկ Սուրբ Ծնունդը պատրաստվում է նշել Իտալիայում:): Պատրաստ է երգչուհու ամանորյա գեղեցիկ նվերն իր երկրպագուներին, որը տեղադրված է ոչ թե տոնածառի տակ, այլ BRAVO.am-ի այս հրապարակման վերջում :):
Աստղիկ Սաֆարյանը
-Աստղիկ ջան, երկրպագուներիդ համար պատրաստածդ անակնկալի բաղադրությունը ներկայացրու:):
-Նվերս կատարման տեսքով է. ընտրել եմ ամանորյա իմ ամենասիրելի երգերից մեկը` Ֆրենկ Սինատրայի հանրահայտ “Let it Snow”-ն` փորձելով ներկայացնել իմ մոտեցմամբ եւ ակուստիկ կիթառի նվագակցությամբ: Գիտեմ, որ այս շրջանում Երեւանում ձյուն է տեղում, այնպես որ կարծում եմ` տոներին այս երգը շատ ակտուալ կհնչի:):
Իսկ նպատակը մեկն էր` պատրաստել նվեր իմ սիրելի երկրպագուներին, ինչպես նաեւ ընկերներիս եւ բոլոր նրանց, ովքեր սիրում են ամանորյա երգեր, այդ թվում` նաեւ այս երգը: Բացի այդ, միշտ էլ ցանկություն եմ ունեցել ներկայացնել հանրահայտ այս երգերն անկեղծ ու կենդանի կատարմամբ: Նշեմ, որ կիթառով նվագակցում է իմ շատ լավ եւ բարի ընկերներից ազգությամբ մեքսիկացի Ռիկարդո Կլամոնտը (Ricardo Clamont), որը միշտ ցանկություն էր հայտնում ինչ-որ կերպ համագործակցել ինձ հետ: Առիթը ստեղծվեց, համագործակցությունը, կարծում եմ, շարունակություն կունենա:
Աստղիկ Սաֆարյանը եւ մեքսիկացի կիթառահար Ռիկարդոն
-Առաջի՞ն անգամ ես Նոր տարվա թեմայով երգ ներկայացնում:
-Առաջին անգամ ամանորյա երգ ներկայացրել եմ մի քանի տարի առաջ իմ լավ ընկեր Գարիկ Պապոյանի հետ: Դա “Նոր տարվա հանդես” երգն էր, որը մենք ներկայացրինք մեդեռնիզացված ռոքային տարբերակով, որն անսպասելի էր, սակայն շատ-շատ սիրվեց բոլորի կողմից :):
-Ինչպե՞ս ես նշել ձմեռային այս տոները փոքր ժամանակ եւ եթե համեմատես վերջին շրջանի Նոր տարիներիդ հետ, որո՞նք են ավելի հետաքրքիր ու հեքիաթային եղել:
-Միայն գիտակցությունս է ավելացել տարեցտարի, իսկ ուրախությանս չափը միշտ էլ նույնն է եղել: Իհարկե, վերջին տարիներին Երեւանում չեմ նշում, բայց ամենից կարեւորն այն է` որ երկրում էլ նշեմ, միեւնույն է, նշում եմ ընտանիքիս անդամների հետ, քանի որ Նոր տարին համարում եմ ընտանեկան տոն:
Աստղիկ Սաֆարյանը
-Ձմեռ պապիկից ստացած ամենատպավորիչ նվերդ եւ ե՞րբ ես բացահայտել, որ նրան փոխարինում են ծնողներդ:):
-Տպավորիչ նվերներ միշտ էլ եղել են, շատ օրիգինալ նվերներ եմ ստացել նաեւ երկրպագուներիս կողմից: Իսկ Ձմեռ պապիկին փոխարինողների մասին հենց սկզբից էլ տեղյակ եմ եղել, քանի որ հայրիկիս հետ մենք շատ մտերիմ ենք եւ միշտ անկեղծ միմյանց հանդեպ: Նա երբեք էլ չի խաբել մեզ նույնիսկ այդ հարցում, եւ հիշում եմ, որ նվերների վրա միշտ գրում էր` “Ձմեռ պապայից”:):
-Այս անգամ ի՞նչ ձեւաչափ ես ընտրել տոները նշելու համար:
-Օհ, այս տարի, եթե անկեղծ լինեմ, որոշել էի գալ Երեւան, բայց հետո մտափոխվեցի, որոշեցի այլ կերպ անցկացնել տոները: “Christmas”-ին կլինեմ Փարիզում ընտանիքիս եւ փարիզյան լավ ընկերներիս հետ, հետո Նոր տարին կդիմավորեմ Բարսելոնում, իսկ Սուրբ Ծնունդը պլանավորում եմ անցկացնել Իտալիայում: Համոզված եմ, որ գալիք տարվա տոներն ինձ համար կլինեն շատ հիշարժան:
Աստղիկ Սաֆարյանը
-Ի՞նչ նվեր ես անելու ինքդ քեզ:
-Հետաքրքիր հարց էր, կարելի է մտածել այդ ուղղությամբ :):
-Ի՞նչ սպասելիքներ ունես 2013-ից. կանխազգացում չկա, որ բեկումնային փոփոխություններ կլինեն կյանքումդ. օրինակ, ամուսնություն:):
-Բնական է, սպասելիքներ շատ ունեմ, ինչպես նաեւ հետաքրքիր եւ նոր նպատակներ ու ցանկություններ: Իսկ ամուսնության վերաբերյալ, անկեղծ ասած, երբեք հատուկ չեմ մտածել` թողնելով այդ հարցը Աստծո հայեցողությանը, բայց երեւի պետք է սկսեմ մտածել:): Կան շատ լուրջ նպատակներ, որոնք հուսով եմ, կիրականանան գալիք 2013-ին:
Աստղիկ Սաֆարյանը
-Ի՞նչ ես մաղթում մեր ընթերցողներին, որոնց շարքում քիչ չեն նաեւ քո երկրպագուները:
-Շնորհավորում եմ բոլորի գալիք Նոր տարին, մաղթում եմ համերաշխություն բոլոր ընտանիքներում, բոլոր հարաբերություններում: Սիրեք եւ սիրվեք, պահպանեք այն, ինչ ունեք, որպեսզի չկորցնեք:
Զրուցեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: