×


Աստղիկ Սաֆարյանի ծովափնյա հանգիստն ու համեստ Դեյվիդ Գետտան:)

Աստղիկ Սաֆարյանը սիրում է ճանապարհորդել, սովորել, զարմանալ, հիանալ… Վերջերս հիացել է ոչ միայն Իբիցայով, այլ նաեւ այնտեղ համերգով հանդես եկած Դեյվիդ Գետտայի պրոֆեսիոնալիզմով եւ համեստությամբ:):  

Աստղիկ Սաֆարյանը


-Դեռ 2010 թվականին BRAVO.am-ի հետ զրույցում նշել ես, որ սիրահարված ես ճամփորդությանը եւ շատ վայրերում ես եղել: Սիրահարվածությունը վերածել է ավելի խոր զգացմունքի, թե՞ ձանձրացել ես ճամփորդելուց:): 

-Ճանապարհորդելն իմ հոբբին է, որն ինձ երբեք չի ձանձրացնում: Իհարկե, լինում են դեպքեր, երբ փոքր-ինչ հոգնածություն եմ զգում օդանավակայաններում, բայց երբ հասնում եմ տեղ, ամեն ինչ ընկնում է իր տեղը:): Սիրում եմ ճանապարհորդել, որովհետեւ սիրում եմ նոր բաներ սովորել, ծանոթանալ տարբեր երկրների մշակույթներին, ուսումնասիրել տարբեր ժողովուրդների սովորությունները, խոհանոցը եւ այլն: Ես սիրում եմ զարմանալ, նոր ամեն բան ինձ ստիպում է զարմանալ, ինչը շատ հաճելի է:

Աստղիկ Սաֆարյանը


-Ֆրանսիայում կամ ինչպես դու ես նշում՝ երկրորդ հայրենիքումդ վերջին անգամ ե՞րբ ես եղել, ի՞նչ առիթով, եւ քանի որ տեւական ժամանակ է`  բնակվում ես Իսպանիայում, արդյո՞ք սիրո քաղաքը քո սիրելիների շարքում դիրքերը չի զիջել:):

-Վերջին անգամ Փարիզում եղել եմ այս տարվա մայիսին: Հյուրախաղերի էի մեկնել, բայց հասցրի նաեւ հանդիպել իմ բոլոր ընկերներին եւ հարազատներին, որոնք այդ ժամանակահատվածում նույնպես գտնվում էին Փարիզում: Իմ սիրելի Փարիզն ինձ համար միշտ առաջին տեղում է, իսկ երկրորդ տեղում արդեն հայտնվել է Վենետիկը, որտեղ եղել եմ այս տարվա մարտին: Ուղղակի սիրահարվել եմ այդ քաղաքին. աննկարագրելի չքնաղ վայր է:

Ճանապարհորդությունների ընթացքում նոր շատ բաներ եմ ինձ համար բացահայտել: Օրինակ՝  Վենետիկում ամեն ինչ անցյալ էր հիշեցնում, բայց միեւնույն ժամանակ զգում էի ներկայի շունչը: Հատկապես հետաքրքիր էր տեսնել այն վայրը, որտեղ ապրել է Ջիակոմո Կազանովան:

Աստղիկ Սաֆարյանը


Բացահայտել եմ նաեւ, որ գեղեցիկ Պրահայում ապրող բնակչությունը կրթվածության բավական բարձր մակարդակ ունի, ինչն ինձ շատ է դուր եկել: Սիրում եմ բացահայտել պատմական փաստեր տարբեր երկրների մասին՝ այցելելով թանգարաններ եւ տեսարժան վայրեր, ինչպես նաեւ շփվել տեղի բնակչության հետ՝ հասկանալու նրանց մենթալիտետը: Միգուցե շատերը վերոնշյալ վայրերում լինեն եւ միանգամայն այլ բաներ նկատեն, բայց ինձ դուր է գալիս այն, ինչ իմ աչքն է նկատում, այլ կերպ ասած՝ ինձ դուր է գալիս աշխարհն իմ “ռակուրսից”:):

-Իսպանիայում ես ուսանելու նպատակով, ինչպե՞ս ավարտեցիր տարին, կարեւոր ի՞նչ դասեր քաղեցիր:

-Դեռ չեմ ավարտել. առջեւում են ամենից կարեւոր քննությունները, իսկ նախորդները հանձնել եմ շատ լավ: Համոզված եմ, որ մնացածներն էլ կհանձնեմ առանց որեւէ խնդրի, որովհետեւ մեծ հաճույքով եմ սովորում: Բացի տնտեսագիտությունից, այլ շատ բաներ եւս քաղեցի, որոնք հետագայում ինձ շատ կօգնեն կյանքում:

Աստղիկ Սաֆարյանը


-Տեղյակ եմ, որ արդեն սկսել ես վայելել ամառային արձակուրդները:): Այս ամիս որտե՞ղ եւ ո՞ւմ ընկերակցությամբ ես անցկացրել ժամանակդ:): 

-Այո՜, հունիսի սկզբին որոշեցի մեկնել Իբիցա կղզի, որն, ի դեպ, շա՜տ գեղեցիկ վայր է՝  իր տաճարով, ժայռերով շրջապատված ծովափով եւ շատ աշխույժ մթնոլորտով: Համակուրսեցիներիս հետ բավական մտերմացել եմ, արդեն որոշներին կարող եմ համարել “լավ ընկերներ”, որոնցից մի քանիսի հետ էլ մեկնել էի Իբիցա: Գլխավոր նպատակն էր մասնակցել աշխարհի լավագույն դիջեյներից մեկի՝ Դեյվիդ Գետտայի համերգին, որը տեղի ունեցավ այդ կղզում գտնվող աշխարհի ամենահայտնի եւ լավագույն ակումբում:): Գետտային համարում եմ հիանալի երաժիշտ եւ մեծ բավականություն ստացա՝ նրա համերգին մասնակցելով: Ինձ հիացրեց Դեյվիդի պրոֆեսիոնալիզմն ու շատ համեստ պահվածքը... :)

Աստղիկ Սաֆարյանը


-Փորձեցին քո եւ Ռոբերտ Արզումանյանի հարաբերությունները սիրային շղարշով պատել, բայց հերքումդ չուշացավ: Հիմա էլ շշուկներ կան, որ այլազգի երիտասարդ է քեզ ուղեկցում, ո՞վ է նա:):

-Կարծում եմ՝ հարցազրույցն այս մասին չէ, եւ հետագայում հերքումներից զերծ մնալու համար շրջանցենք այս հարցն ու անցնենք առաջ… :):

-Մարդիկ հակված են կարծելու, որ Եվրոպայում շքեղ կյանքով ես ապրում: Այդպե՞ս է:):

-Եվրոպայում ես ապրում եմ այնպես, ինչպես միշտ ապրել եմ Հայաստանում: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ չեմ խոսում հայերեն, իսկ Երեւանում միայն հայերեն եմ խոսում… :):

Աստղիկ Սաֆարյանը


-Ի՞նչ հոգեվիճակում ես հիմա եւ նոր ի՞նչ երգեր ես գրել, եթե, իհարկե, ստեղծագործում  ես այս շրջանում:

-Վերջերս եմ գրել նոր երգ: Անգլերեն լեզվով հետաքրքիր գործ է, արդեն նույնիսկ պատկերացնում եմ, թե գործիքավորման ինչպիսի մոտեցում եւ լրացումներ կարելի է անել: Կարծում եմ՝ այն շատ կսիրվի հանդիսատեսի կողմից: Պլաններ ունեմ այստեղ՝ Բարսելոնում նկարահանել նոր տեսահոլովակ, եւ  ռեժիսորի հետ արդեն մտածում ենք սցենարի մասին: Իսկ ավելի մանրամասն կներկայացնեմ, երբ այն կնկարահանվի եւ պատրաստ կլինի. նախապես չեմ սիրում խոստումներ տալ:

Աստղիկ Սաֆարյանը


-Ե՞րբ ես պատրաստվում հայրենիք գալ եւ ինչքա՞ն ժամանակով:):

-Շուտով, բայց կարճ ժամանակով:):

Զրուցեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW