Արամ MP3-ի ընտանիքում Գիտելիքի օրն ու ուսումնական այս տարին առավել քան սպասված է։ Նա կնոջ՝ Աննա Մարգարյանի հետ առավոտյան առաջին անգամ դպրոց է ուղեկցել որդուն։ Առնոյի դպրոցական առաջին քայլերը լուսանկարել է BRAVO.am-ը:
Արամ MP3-ն կնոջ հետ որդուն առաջին դասարան է ուղեկցել
Մեզ հետ զրույցում երգիչը պատմել է, որ 6-ամյա տղան երկու տարի հաճախել է նախադպրոցական դասերի եւ պատրաստ է ուսումնական նոր փուլին.«Մեծ հետաքրքրությամբ սպասում էր, թե երբ է աշակերտ դառնալու։ Արդեն գիտի այբուբենը, հաշվել, գումարել ու հանել, տեղյակ է Երկիր մոլորակից ու արեգակնային համակարգից»։
Առնոն
Երգչի տղան Երեւանի Աջափնյակ թաղամասում գտնվող թիվ 131 դպրոցի առաջին դասարանցիներից մեկն է։ Հանրակրթական դպրոցն ընտրելիս զույգն առաջնորդվել է այն սկզբունքով, որ տանը մոտ լինի եւ առաջին ուսուցչուհին կարողանա կրթական լավ հիմք դնել։
Լիդուշիկն իր առաջին ուսուցչուհու հետ
Ի դեպ, տոնական արարողությանը ներկա էր նաեւ Լիդուշիկը։ Երգչուհին հենց այս դպրոցն է ավարտել: Նա եկել էր տեսնելու իր առաջին ուսուցչուհուն եւ ողջունելու նորեկ աշակերտներին։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
15,322






