×


Արամե.«Այդ պարտությունն ինձ ուժ տվեց»

«Շատ մի տխրիր» երգով հայկական շոու բիզնես մուտք գործած Արամեի համար 2016 թվականը հոբելյանական է: Նա այս տարի նշում է բեմական գործունեության 10-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը հետադարձ հայացք է գցել անցյալին, խոսել երկրպագուների ամենախենթ քայլերի, իր եւ Արտյոմ Հակոբյանի հարաբերությունների մասին եւ ոչ միայն:

Արամեն


«Այս 10 տարին ակնթարթորեն անցավ: 2006-ի տարեվերջին նոմինացված էի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» անվանակարգում, բայց չհաղթեցի: Այդ պարտությունն ինձ ընկճելու փոխարեն լայն թափով աշխատելու ուժ տվեց: Չանցած մեկ տարի, նույն մրցանակաբաշխությունում արժանացա միանգամից մի քանի մրցանակի` ընդհուպ մինչեւ «Լավագույն երգիչ» կոչմանը: Դա մեծ ու ցանկալի մրցանակ է յուրաքանչյուր ստեղծագործողի համար: Այդտեղից էլ սկսվեց իմ ձեռքբերումների ճանապարհը»,- պատմել է երգիչը:

Բեմական գործունեության ամենաակտիվ տարին նա համարում է 2007 թվականը. «Չնայած` նոր երգերով, տեսահոլովակներով հարուստ մի շարք տարիներ եմ ունեցել: Այս տարին էլ շատ ակտիվ կլինի. շատ գործեր ունեմ ծրագրած: Երգացանկիս երգերն էլ չեմ զատում մեկը մյուսից, բայց կա մի երգ, որն ինձ մինչ օրս պահում է սիրո երգեր ներկայացնող երգչի կարգավիճակում, դա «Արցունքիս մեջ»-ն է»:

Արամեն


Խոսելով իր երկրպագուներից` Արամեն ասել է.«Նրանք ամենալավն ու ամենախենթն են:): Հավատացեք, այնքան շատ են նրանց արած խենթությունները, որ բոլորը հիշել չեմ կարող: Մի անգամ ավտոկայանատեղիում մեքենաս հայտնաբերեցի թղթիկներով պատված, որոնց վրա սիրո խոստովանություններ էին գրված:)»:

Խոսելով սպասվելիք նորություններից՝ երգիչը նշել է.«Իսկապես բուռն տարի է սպասվում: Նոր երգեր ունեմ, որոնք շուտով հանդիսատեսի դատին կհանձնեմ: Նոր զուգերգի վրա ենք աշխատում, որի մասին դեռ վաղ է խոսելը: Շուտով մեկնելու եմ համերգային շրջագայության, որից հետո տեսահոլովակ կնկարահանեմ, որում շրջագայությունից դրվագներ կլինեն: Երեւանում կրկին մենահամերգով հանդես գալու ցանկություն ունեմ, բայց դա արդեն ժամանակը ցույց կտա»:

Սյոմա Կոդաբաշյանը, Արամեն եւ Արտյոմ Հակոբյանը


Արմեն Ամիրյանի հետ համագործակցությունը դադարեցնելուց հետո Արամեն աշխատում էր ռեժիսոր Արտյոմ Հակոբյանի հետ, սակայն այսօր նրանք այլեւս չեն համագործակցում.«Ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Մենք երբեք էլ պրոդյուսեր-երգիչ համագործակցություն չենք ունեցել: Նա ընդամենն ադմինիստրատիվ աշխատանքներով էր զբաղվում»,- եզրափակել է երգիչը:

Տեքստը` Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները` Արամեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW