×


Արաքս Մելիքյանը շուտով կհամալրի վարորդների շարքը

Արաքս Մելիքյանը համալրել է կին վարորդների շարքը: Երեկ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին վարորդական իրավունք է ձեռք բերել: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ իր ավտոմեքենան Հայաստանում կլինի առաջիկա օրերին:

«Վարելու ու վարորդական իրավունք ձեռք բերելու ցանկություն առաջացավ այն բանից հետո, երբ եղբայրս ասաց, որ ինձ համար Միացյալ Նահանգներից մեքենա է ուղարկում: Դրանից լավ առիթ չէր էլ կարող լինել գործի անցնելու համար: Դասընթացի հաճախել եմ մոտ մեկ ամիս, քննության ժամանակ ավելորդ լարվածություն էր ստեղծված, բայց ես կարողացա անցնել այդ ամենի միջով»,- պատմել է Արաքսը:

Արաքս Մելիքյանը


Նա նշել է, որ այս հարցում ամուսինը՝ դերասան Անդրանիկ Զաքարյանը, միայն ոգեւորել է իրեն, իսկ մինչ դասընթացի գնալը նա երբեմն անվտանգ վայրերում վարել է ընկերոջ՝ դերասան Լեռնիկ Հարությունյանի ավտոմեքենան:

Դերասանուհին համամիտ չէ այն կարծրատիպի հետ, թե կանայք վատ վարորդներ են.«Առհասարակ, անխելք ու հիստերիկ կինը բոլոր ոլորտներում էլ փորձանք է, կապ չունի՝ ղեկին կլինի, թե խոհանոցում»:

Արաքսը մինչ օրս օգտվում է քաղաքային տրանսպորտից.«Ամեն օր օգտվում եմ ու ասեմ՝ Երեւանում տրանսպորտն ամենախոցելի օղակն է»,- եզրափակել է նա:

BRAVO.am-ը դերասանուհուն եւ բոլոր վարորդներին ցանկանում է անվտանգ երթեւեկություն:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արաքս Մելիքյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին