Այսօր Արեւիկ Ուդումյանը դարձել է 32 տարեկան։ Նա այս տարի առաջին անգամ ծննդյան տարեդարձը նշում է ամուսնացած կնոջ կարգավիճակում: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը հայտնել է, որ գերադասում է տոնել ամենամտերիմների շրջապատում. «Ողջ օրն անցկացնելու եմ իմ հարազատների հետ, բայց չեմ ցանկանա մանրամասնել` որտեղ եւ ինչպես»։
Արեւիկ Ուդումյանը
Նախորդ տարին հաղորդավարուհու համար շրջադարձային էր. նա հունիսին ամուսնացավ Արամ Վարդեւանյանի հետ: Զույգի հարսանիքին մեր անդրադարձը կարող եք կարդալ այստեղ։
Արեւիկ Ուդումյանն` ամուսնու հետ
Արեւիկը շարունակում է աշխատել Առաջին ալիքում` Կարինե Խոդիկյանի հետ վարելով «Մեր մեջ ասած» հեռուստածրագիրը։ Մեր այն հարցին, թե ինչ նորություններ են սպասվում առաջիկայում, նա, չբացելով փակագծերն, ասել է, որ «միգուցե որոշ ժամանակ հետո նորություններ ունենա հայտնելու»։
BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Արեւիկ Ուդումյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: