Այն մասին, որ Արեւիկ Ալավերդյանն այս օրերին ընտանիքի հետ Հայաստանում է, BRAVO.am-ը տեղեկացրել է: Օրեր առաջ Էջմիածնի Մայր տաճարում տեղի է ունեցել Արեւիկի եւ Հայկի որդու մկրտությունը: Փարիզաբնակ երգչուհին կարեւոր օրվա մանրամասներն ու լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին:
«Դեռ ավելի վաղ տարիքում էինք ցանկանում Դավիթին կնքել, բայց հանգամանքների բերումով չէր ստացվում: Այս տարի արտերկրում ապրող բոլոր հարազատներին ու ընկերներին հավաքեցինք Երեւանում ու իրագործեցինք մեր վաղեմի ցանկությունը: Եկեղեցու ընտրությունն իմն ու Հայկինն էր. խորհրդանշական է, որ նույն տարիքում էլ Հայկն է այդ նույն եկեղեցում կնքվել: Քավորի պարտականությունը վստահված էր ամուսնուս մանկության ընկերոջը: Ասեմ՝ քավորի հարցում երկար չենք մտածել, կարծես այդպես էլ պետք է լիներ: Ընտանիքներով շատ մտերիմ ենք, բացի այդ, մենք էլ նրանց երեխաների կնքահայրն ու կնքամայրն ենք»,- պատմել է Արեւիկը:
Արեւիկ Ալավերդյանի որդու մկրտությանը
Մկրտության արարողության նախապատրաստական բոլոր աշխատանքներով երգչուհին է զբաղվել.«Տղայիս օրը հեքիաթային դարձնելու գործում ինձ շատ փորձառու մասնագետներ են օգնել: Դավիթի հանդերձանքի ընտրությունը նույնպես իմն է. դեռ ամիսներ առաջ Փարիզից նրա համար օրվան համահունչ հագուստներ էի գնել»:
Արեւիկ Ալավերդյանի որդու մկրտությանը
Տոնական երեկոն ամուսինները մտերիմների ու հարազատների հետ անցկացրել են երեւանյան ռեստորաններից մեկում.«Իսկապես հիանալի երեկո էր: Ճիշտ է՝ ես մի փոքր լարված էի, բայց ամեն ինչ լավ անցավ: Հյուրերը գոհ էին, ինչն ինձ համար ամենակարեւորն է»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: