×


Արթուր Ջանիբեկյանը կղեկավարի “Գազպրոմ-մեդիա” ժամանցային ալիքները

“Comedy Club”-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն այսուհետեւ կղեկավարի “Գազպրոմ-մեդիա” հոլդինգի ժամանցային հեռուստաալիքների խումբը` “ТНТ”-ն, “ТВ-3”-ը, “Пятница!’’-ն եւ “2x2”-ն: Այս մասին նշված է հոլդինգի պաշտոնական կայքում:

Արթուր Ջանիբեկյանը


“Գազպրոմ-մեդիա”-ի ղեկավարությունը վստահություն է հայտնել, որ վերոնշյալ հեռուստաալիքների միավորումը մեկ խմբում կնպաստի հեռուստատեսային օպերացիոն կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Արթուր Ջանիբեկյանը


Հիշեցնենք, Արթուր Ջանիբեկյանը ՈւՀԱ “Նոր հայեր” թիմի համահիմնադիրներից է: 2003 թվականին թիմակիցների հետ նա ստեղծեց “Comedy Club” շոուն, իսկ 2007-ին`
“Comedy Club Production” ընկերությունը: Արթուրը նաեւ հանդիսանում է “7 ART” ընկերության հիմնադիրը, որը նկարահանել է մի շարք սերիալներ: 2011 թվականին նա վաճառեց “Comedy Club Production”-ը “TНТ”-ին, սակայն շարունակում է ղեկավարել այն:

BRAVO.am
Աղբյուրը` Lenta.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW