×


Արմեն Դալլաքյան.\"Ես եւ սիրելիս մեր հարսանիքին ուղղաթիռով կիջնենք ռեստորանի բակ”

Արմեն Դալլաքյանը գարնանը տեղեկացրեց, որ ընտրյալ ունի եւ պատրաստվում է լքել ամուրիների շարքը: Եվ ահա, այսօր նա BRAVO.am-ին հայտնել է օրերս տեղի ունեցած խնամախոսության լուրը:): Դերասանը ցանկանում է դեռեւս գաղտնի պահել սիրելիի ով լինելը, միայն նշում է, որ աղջիկը շոու-բիզնեսից չէ: d

Արմեն Դալլաքյանն` ընկերուհու հետ


“Ծնողներիս հետ մեկնեցի Մոսկվա` խոսկապի, հետո էլ մատանի դրեցի ապագա կնոջս մատին: Պլանավորում ենք ամուսնանալ այս աշնանը, իսկ մինչ այդ ուզում եմ ավելորդ հետաքրքրասիրությունից եւ խոսակցություններից հեռու պահել անձնական կյանքս: Ինձ համար սերը մի ուրիշ աշխարհ է` գունավոր, գեղեցիկ ու բարի: Թեեւ հասակակիցներ ենք, նրան վերաբերվում եմ երեխայի պես ու փաղաքշական ձեւով անվանում ձագս”,-մեզ հետ զրույցում պատմել է Արմենը:

Ռոմանտիկ զույգի պսակադրությունը ձգձգում են դերասանի` գեղարվեստական 2 ֆիլմում նկարահանվելու առաջարկները.“Պատիվ ունեմ աշխատելու Արմեն Ջիգարխանյանի հետ: Այնուամենայնիվ, հենց մի քանի օր ազատ ժամանակ գտնեմ, կամուսնանամ:)”:

Արմեն Դալլաքյանը


Արմեն Դալլաքյանի եւ ընտրյալի հարսանեկան արարողությունը կլինի ավանգարդ ոճում.“Ավանդականին, անկեղծ ասած, այդքան էլ կողմ չենք, ուզում ենք խենթություններ անել` օրն ավելի հիշարժան դարձնելու համար: Հավանաբար, ես ու սիրելիս ուղղաթիռով կիջնենք ռեստորանի բակ”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Դալլաքյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին