Արփինե Գաբրիելյանին հանդիպման վայր ժամանակին ներկայանալուն միայն մեկ հանգամանք կարող է խանգարել. եթե քնած մնա:): “Pop հանրագիտարան”-ի հաղորդավարուհին թեեւ BRAVO.am-ի “Fashion” բաժնի համար նախատեսված նկարահանումից փոքր-ինչ ուշացավ, բայց ֆոտոխցիկի առջեւ իրեն հրաշալի դրսեւորեց` ներկայանալով երեք կերպարով:
Արփինե Գաբրիելյանը
Նա դեռ մանկուց մեծ սեր է ունեցել կարճ շրջազգեստների հանդեպ, որոնք այսօր դարձել են իր այցեքարտը:).“Փոքր տարիքում այնքան էի ուրախանում, երբ իմանում էի` պետք է տեղ գնանք. զգեստներս կրելու առիթ էր ստեղծվում: Կան հագուստներ, որոնք մինչ օրս պահել եմ, իսկ մյուսների տեսքը լավ տպավորվել է հիշողությանս մեջ”:
Արփինեն մեզ հետ զրույցում նաեւ պատմել է, թե ինչպես է վարվել հագուստի ոչ այնքան սիրելի պարագաների հետ.“Միշտ համոզում էին գլխարկ կրել, ինչը տանել չէի կարողանում: Հիշում եմ` մայրս մազերս կապում էր, գլխարկ դնում եւ տանում մանկապարտեզ, իրավիճակը “շտկում” էի նրա հեռանալուն պես:): Մի կապույտ վերարկու ունեի, որը եւս չէի սիրում…”:
Արփինե Գաբրիելյանը
Այսօր էլ շատ բան չի փոխվել. նրա զգեստապահարանում կարճ շրջազգեստների թիվն անշեղորեն աճում է, իսկ գլխարկների հանդեպ վերաբերմունքը նույնն է, բայց որոշ վերապահումներով:).“Վերջերս մի քանի անգամ կրել եմ. զգում եմ, որ սազում է, ծննդյանս օրն էլ շատ գեղեցիկ գլխարկ եմ նվեր ստացել”:
Մի շարք աղջիկներ կարճ շրջազգեստ կրելիս իրենց անհարմար են զգում եւ հաճախ են ձեռքով փեշը ներքեւ իջեցնում, Արփինեին նրանց շարքում չփնտրեք:).“Ինձ լավ եմ զգում կարճ շորիկների մեջ: Երբ իմ սիրած հագուստով եմ, ամեն ինչ հրաշալի է, բայց երբ կրում եմ մի բան, որը գեղեցիկ է եւ անհարմար, վատ եմ զգում”:
Արփինե Գաբրիելյանը
Հաղորդավարուհին խոստովանում է` սիրում է ոտքերն ընդգծել եւ հաճախ է հակառակ սեռի կողմից հաճոյախոսությունների արժանանում, որոնց արդեն սովորել է:):
“Նորաձեւության հետեւից չեմ ընկնում, կրում եմ այն, ինչ սազում է, կարողանում եմ համադրել հագուստներս: Բրենդամոլ էլ չեմ, բայց զգեստապահարանումս ունեմ բրենդային հագուստներ: Չէի հրաժարվի լինել, օրինակ, “Dolce & Gabbana” կամ “Zanotti” ապրանքանիշերի դեմքը”,-նշել է նա:
Արփինե Գաբրիելյանը
Ով-ով, բայց աղջիկները լավ կհասկանան, թե ինչ է նշանակում խանութի ցուցափեղկին գեղեցիկ իր տեսնել. գլուխդ պտտվում է, աչքերդ կուրանում են, ձեռքդ տանում ես դրամապանակդ եւ ծախսում ամբողջ աշխատավարձդ:).“Այդպես թանկարժեք կոշիկ եմ գնել, որը մինչ օրս փայփայում եմ եւ բավական խնամքով պահում”:
Կոշիկները բացառություն են, քանի որ, ինչպես Արփինեն է խոստովանել, անգամ թանկարժեք իրերի հանդեպ անտարբեր է, բայց սկսում է իր սեփականությունը “պաշտպանել”, երբ քուրը որոշում է փորփրել զգեստապահարանը.“Մի քանի օր առաջ արթնացա իմ նոր օծանելիքի բույրից, որը դեռ չէի օգտագործել: Եթե երեկույթից նա վերադառնում է զգեստի փեշը պատռած, դա, իհարկե, մեծ պատմություն է դառնում, բայց երբ իմ ձեռքով է որեւէ իր փչանում, արդարացում գտնում եմ:)”:
Արփինե Գաբրիելյանը
Հաղորդավարուհին սիրում է ոչ արտահայտիչ գույներ, իսկ շատ վառ երանգները նրա պահարանում բացակայում են: Հագուստ ընտրելիս առաջնորդվում է իր կանոններով.“Պարանոցս պետք է փակ չլինի, նախընտրում եմ ավելի լայն վերնաշապիկներ, իսկ ցածրակրունկ կոշիկները ոտքս ցավացնում են”:
Ժամադրության գնալիս Արփինե Գաբրիելյանը կխուսափի վուլգար կամ եթերային հագուստից, բայց անդավաճան կմնա իր շորիկներին.“Բնականաբար, պետք է պատշաճ տեսք ունենամ: Տղաներին ինձ շատ մոտ չեմ թողնում, բավական ժամանակ է պետք, որ նրանց ճանաչեմ ու համաձայնեմ հանդիպել”:
Արփինե Գաբրիելյանը
Օծանելիք, դրամապանակ եւ հայելի. ահա այն կարեւոր իրերը, առանց որոնց հաղորդավարուհին տնից դուրս չի գալիս: Արփինեն հաճախ է լինում արտերկրում, ճանապարհորդությունների ընթացքում էլ իր համար նոր հանդերձներ է գնում, իսկ երազում է հետեւյալի մասին.“Կուզեմ Երեւանում խանութ ունենալ, որտեղից մեր աղջիկները մատչելի գներով ճաշակով հագուստ կգնեն”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Imperial Palace” հյուրանոցում եւ Թումանյանի այգում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: